Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Մի-24-ի անձնակազմը պարգևատրվել է «Արիության» մեդալով

Մի-24-ի անձնակազմը պարգևատրվել է «Արիության» մեդալով
22.11.2014 | 22:30

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:

Դիտվել է՝ 3314

Մեկնաբանություններ