Դե, երևի միշտ ենք այսպիսին եղել, որ մշտապես այս օրին ենք՝ գոյատևման ու փրկվելու պայքարների մեջ, պարտությունն ընդունող և պարտության հետ հաշտվող, իրար ատող և իրար ոչնչացնող՝ լիքը դավաճաններով ու ներքին թշնամիներով:
Բավական ժամանակ ձեռնպահ էի մնում ՄԱԿ-ի, ԵՄ-ի, տարբեր դեսպանատների առջև կատարվող բողոքի ցույցերը քննադատելուց։ Ինքս մի քանի անգամ այցելել և իմ աջակցությունն եմ հայտնել ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցի մասնակիցներին։
Երկրի ներսում խնդիրները լուծելու փոխարեն, ազգովի շունչներս պահած, լսում ենք, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ինչ կասեն աշխարհի մեծերը մեր դարդերի մասին:
ՀՀ կառավարությունը Անկարայի հետ համաձայնեցնում է սեփական տարածքում` Արաքսի ափին, հիդրոօբյեկտների կառուցումը։
Ու դա չնայած նրան, որ դեռևս խորհրդային տարիներին ընդունված կոնվենցիայի համաձայն` կողմերը պարտավորվում են ընդամենը տեղեկացնել միմյանց՝ նման նախագծեր իրականացնելիս...