«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Դարձյալ ջղաձգումների մեջ է

Դարձյալ ջղաձգումների մեջ է
23.09.2025 | 13:01

Նիկոլը վերջին երկու օրերին, ինչ հայտարարեց, թե պատրաստվում է «չորրորդ հանրապետություն» ստեղծել, անընդհատ անհանգիստ շարժումների մեջ է և կրկին փորձում է արհեստական օրակարգեր տիրաժավորելով դառնալ նյուզմեյքեր։ Դա էն կարգի անհանգիստ վիճակում է, որ էսօր բարլուսով բառացիորեն կես ժամվա ընթացքում երկու անգամ պոռթկացել է՝ դարձյալ հիշելով երեք նախագահներին։

Ես հասկանում եմ, որ քո ցանկությունը անսպառ է՝ նրանց հետ նույն հարթակում հայտնվելու և քո այս ֆարսը լեգիտիմացնելու, նրանց միջոցով հերթական շոուն ստանալու համար։ Բայց, որքան հասկանում եմ, փորձերդ անօգուտ են․ քեզ հետ բանավեճի մեջ մտնելու ցանկություն նախկին նախագահներից ոչ մեկը չունի։ Եթե դու քո համագումարում լացելու տեսարաններ ես բեմադրում, ցուցադրաբար ծունկի ես իջնում, երբ ընդամենը մի րոպե առաջ օդում չագուջդ էիր ճոճում, ապա ո՞ւմ համար է գաղտնիք, որ հնարավոր բանավեճի ժամանակ ինչ դերասանական աճպարարությունների կդիմես՝ միայն թե շոուդ կայանա։

Ինչպես հայտնի ֆիլմում էր ասում․ «Հարսնացուն կգոռա, կկծի, կսպառնա, թե կբողոքի Պարտկոմ, դա հին ավանդույթ է, ուշադրություն մի դարձրու»։ Քո դեպքում գրեթե նույնն է․ որքան էլ աղաղակես, հնարովի թեզեր առաջ քաշես, հայտարարես, թե «Հայաստանը ներքաշել են պատերազմի մեջ», «Ղարաբաղի հարցը լուծվել է 1996-ին», «Ալմա Աթայի հռչակագիր» և այլն, միևնույն է՝ պատմության մեջ քո տեղն արդեն գտել ես՝ որպես կոլաբորացիոնիստ ու դավաճան։ Արցախի էջը քո ձեռքով է փակվել, դու ես այն ճանաչել Ադրբեջանի մաս, պատերազմը դու ես պարտվել. էդ տեսակի տեղը պատմության մեջ ամփոփոխ է ու մշտական։ Առաջին նախագահի ներկայացրած շարքը դասական էր։

Հ․Գ․ 2007-ի ընտրություններից հետո քո հայտարարությունները շատ լավ եմ հիշում․ ասում էիր՝ ընտրությունները սկսել են կեղծվել 1999-ից։ Հիմա ի՞նչ, էլի քո ճաշակով ես ամեն ինչ ներկայացնում։ Ո՞ր թվականից են, վերջապես, կեղծվել՝ 1996-ի՞ց, 1999-ի՞ց, թե՞ դարձյալ փոփոխական է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 267

Մեկնաբանություններ