Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևորականաց դասի հայտարարությունը

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևորականաց դասի հայտարարությունը
01.12.2025 | 14:09

Մենք՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորներս, մեր անհանգստությունն ու վրդովմունքն ենք հայտնում Մեր Սուրբ Եկեղեցու շուրջ և հատկապես ներսում տեղ գտած վտանգաշատ իրադարձությունների առնչությամբ։ Խստագույնս դատապարտում ենք ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը և նույն շրջանակներում ու տրամաբանության մեջ որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները․

1․ Ձեռնադրությամբ կամավոր ստանձնած ուխտադրության դավաճանությունը․ «Խոստանում և ուխտում եմ հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին մինչև իմ կյանքի վերջը և հլու հնազանդութեամբ շարունակել մնալ հրամանների և իշխանութեան տակ Կաթուղիկէ Սուրբ Մայր Աթոռի, որին Սուրբ Հոգու ընտրությամբ Հայաստան աշխարի առաջին լուսավորիչ Սուրբ Առաքյալներից և նրանց օրինական հաջորդ մեր առաքելաշավիղ Հայրապետ Սուրբ Գրիգորից անընդհատ դասավորությամբ և ուղիղ հաջորդությամբ այսօր բազմում է Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, - և [խոստանում եմ հնազանդվել] նրա օրինական հաջորդներին՝ հարգելով ու կատարելով բոլոր հրամանները» (ուխտագիր 3-րդ կետ)

2․ Ուղիղ վարդապետությունից շեղումը, Սուրբ Պատարագի խորհուրդի կամայական աղճատումը, փաստացի հրաժարումը օրինավոր, ազգընտիր Հայրապետին ընդունելուց, Հայաստան և Արցախ աշխարհների համար աղոթքից

3․ ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ և 18-րդ հոդվածի 2-րդ կետերը խախտած, երկրի օրենսդրությունը ոտնահարած իշխանությունների հետ գաղտնի գործարքների մեջ մտնելը և իշխանության կողմից միջամտությունը եկեղեցական ներքին կանոնակարգին օրինականացնելը։

Մենք՝ Տիրախնամ թեմի հոգևոր սպասավորներս, մեր որդիական խոնարհումն ենք բերում եւ հայտնում անսակարկ հավատարմությունն ու նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և ազգընտիր գահակալ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ անշեղորեն իրականացնելու հոգեխնամ մեր առաքելությունը հայ հոգևոր և ազգային անդաստանում։

Կոչ ենք անում հավատարիմ մնալ Մայր Եկեղեցու միասնականությանը և հոգևոր ուխտին։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմ

Դիտվել է՝ 2121

Մեկնաբանություններ