Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Քաղաքական այբուբեն սովորելու ժամանակն է

Քաղաքական այբուբեն սովորելու ժամանակն է
11.02.2026 | 11:22

Ամենից լավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարած այցի էությունն ու նպատակները բնութագրում են նրա հետևյալ խոսքերը ցեղասպան ադրբեջանական բանակի մասին.

«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների համար սա շատ երկար ժամանակ թերագնահատված, սակայն ՉԱՓԱԶԱՆՑ, ՉԱՓԱԶԱՆՑ, ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ և ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ է եղել։ Կարծում եմ՝ շատ ամերիկացիներ, օրինակ, կարող են չիմանալ, որ ադրբեջանցիները վերջիններից էին, որոնք հեռացան Աֆղանստանից։ Նրանք շատ են աջակցել ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում։ Նրանք Աֆղանստանում կռվել են Միացյալ Նահանգների ծովային հետևակի հետ ուս ուսի և, փաստորեն, աշխարհի ամենապինդ ու ամենակատաղի ռազմիկների թվին դասվելու համբավ են վաստակել։ Եվ, ուստի, մենք այսօր ցանկանում էինք գալ՝ ցույց տալու մեր գնահատանքը այս բարեկամությանը, բայց նաև՝ իսկապես փակելու նախորդ էջը և բացելու հաջորդ գլուխը»։

"I think this has, for a very long time, been an underappreciated but very, very, very important partnership and friendship for the United States of America. I think many Americans may not know that, for example, the Azerbaijanis were some of the last to leave Afghanistan. They were very supportive in the global war on terrorism. They fought alongside United States Marines in Afghanistan, and, in fact, earned a reputation as being some of the toughest and fiercest troops anywhere in the world. And so we wanted to come today to show our appreciation for this friendship, but also to really turn the page and open up the next chapter".

Այսպիսով, իբր ջերմեռանդ քրիստոնյա և հավատավոր կաթոլիկ Ջեյ Դի Վենսը Բաքվում աշխարհով մեկ փառաբանում է ադրբեջանցի հայասպան ասկյարներին՝ բնութագրելով նրանց որպես ամերիկյան զորքերի վաղեմի և ամենահավատարիմ դաշնակիցներ։ Վենսի համար Արցախում հայկական 5-հազարամյա ներկայությունն արժեք չունի։ Նրա համար Արցախի հայության էթնիկ զտումն ու ցեղասպանությունը բնականոն երևույթ են։ Հայաստանի Հանրապետության տարածքից ռազմավարական նշանակություն ունեցող հատվածների և բարձունքների գրավումն էլ նրան չի հուզում։ Նա թքած ունի հարյուրավոր հայկական քրիստոնյա եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանների և այլ սրբությունների ոչնչացման վրա, որն իրականացրել և իրականացնում են իր գովաբանած ադրբեջանցի «ռազմիկները»։ Անուղղակիորեն Վենսը քրիստոնյա հայկական Արցախի համար կռված և նահատակված հայ ազատամարտիկներին, փաստորեն, դասում է ահաբեկչական ուժերի շարքը։ Եվ բոլորովին պատահական չէ, որ Ադրբեջանի նկատմամբ մինչև այսօր որևէ միջազգային ճնշում չկա՝ հայ գերիներին ազատ արձակելու հարցով։

Ահա և այն ամենը, ինչ պահանջվում էր հասկանալու համար Վենսի այցելության նպատակների մասին։ Իսկ եթե որևէ մեկը կարծում է, թե սա միայն Թրամփի վարչակազմի դիրքորոշումն է, ապա նա, մեղմ ասած, հիշողության կորուստ ունի կամ բացարձակապես տեղեկացված չէ։ Ում համար այս ամենը զարմանալի է, նա ԱՄՆ-ի վարած քաղաքականության և միջազգային հարաբերությունների մասին դեռ շատ բան ունի իմանալու։

Այդուամենայնիվ, հայե՛ր, ժամանակն է քաղաքական այբուբեն սովորել։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ