ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Սա զուտ դիզայներական ընտրություն չէ, այլ միտումնավոր քաղաքական քայլ՝ ուղղված մեր ազգային ինքնության գլխավոր սիմվոլի դուրսմղմանը

Սա զուտ դիզայներական ընտրություն չէ, այլ միտումնավոր քաղաքական քայլ՝ ուղղված մեր ազգային ինքնության գլխավոր սիմվոլի դուրսմղմանը
02.05.2026 | 11:38

Անձնագրի նոր նկարազարդումների շուրջ ծավալված քննարկումները բացահայտեցին շատ ավելի տխուր ու ցավոտ խնդիր, քան պարզապես դիզայներական փոփոխություններ, դա անձնագրի վերաբերյալ հանրության ընկալման խեղաթյուրված պատկերն է։ Երբ Խոր Վիրապի պատկերից բացակայում է Արարատը, իսկ դա փորձում են արդարացնել «այլ ռակուրսի» անհեթեթ փաստարկներով, մենք գործ ունենք բացահայտ նենգափոխման հետ։ Ձեզ ի՞նչ է թվում, մենք չե՞նք հասկանում՝ որ ռակուրսից է նկարված, թե՞ հերթական անգամ մարդկանց ապուշի տեղ եք դնում։ Ասեմ՝ իմացեք, կամ ականջներիդ օղ արեք՝ ինչպես կցանկանաք։

Սա զուտ դիզայներական ընտրություն չէ, այլ միտումնավոր քաղաքական քայլ՝ ուղղված մեր ազգային ինքնության գլխավոր սիմվոլի դուրսմղմանը, որովհետև հենց այդ խորհրդանիշով են ճանաչում Հայաստանն ու հային աշխարհում։ Եթե ինչ-որ մեկը չի հասկանում, թե սիմվոլների միջոցով ինչպես է հնարավոր կոտրել կամ բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը, ապա դա խոսում է ձեր կրթական ու արժեհամակարգային լուրջ խնդիրների մասին։

Ուշադրություն դարձրեք՝ Արարատը հանել են, իսկ ահա ուսապարկով մարդը կա, այսինքն՝ Նիկոլը, չէ՞ որ ինքն է ուսապարկով «հեղափոխականը»։ Ահա այսպես են խեղաթյուրում արժեքները սիմվոլիկայի միջոցով։

Զարմանալի ու միևնույն ժամանակ զայրացնող է այն մարդկանց վարքագիծը, ովքեր իրենց հռչակել են հանրային դեմք ու այդ քողի տակ փորձում են թեման շեղել ու բերել պրիմիտիվ դաշտ՝ պնդելով, թե անձնագիրն ընդամենը անձը հաստատող փաստաթուղթ է, արտասահման մեկնելու համար է, կամ՝ «գույնի համար կռիվ մի արեք»։ Եթե դուք որպես օրինակ բերում եք Գերմանիայի կամ որևէ այլ եվրոպական երկրի անձնագիրը, ապա լավ կլիներ նաև իմանայիք, թե նույն գերմանացին ինչ պատասխանատվությամբ ու բարձր քաղաքացիական գիտակցությամբ է վերաբերվում դրան։ Դուք ընդամենը մանիպուլյացիա եք անում՝ արժեզրկելու համար բովանդակությունը, ճիշտ այնպես, ինչպես այս վարչախումբը նպատակաուղղված արժեզրկեց քաղաքացու արժեքը։

Պետք է մեկընդմիշտ գիտակցել, որ ՀՀ անձնագիրը զուտ սահմանը հատելու միջոց չէ. այն նախ և առաջ քո պատասխանատվությունն է սեփական պետության ու երկրի հանդեպ և քաղաքացիական բարձր գիտակցություն։ Այն քո ազգային պատկանելության ու ինքնության հետ ուղիղ կապ ունեցող փաստաթուղթ է, որտեղ յուրաքանչյուր խորհրդանիշ ներկայացնում է քո պետականության հիմքերը։ Սիմվոլների կորուստը կամ դրանց անտեսումը սեփական ինքնության արմատներից հրաժարվելու հերթական միջոցն է, ինչը հղի է պետականության կորստի վտանգով։

Յանա ՄԱՆԹԱՇԵՎԱ

Դիտվել է՝ 3772

Մեկնաբանություններ