ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Կեղծ բարեկամը

Կեղծ բարեկամը
17.10.2026 | 10:34

Չկա ավելի մեծ թշնամի, քան բարեկամի անվան տակ ծպտված «բարեկամը»։ Խոսքս Ֆրանսիայի մասին է։
Երբ անցյալ դարի հետեղեռնյան ժամանակաշրջանում Կիլիկիայում կազմավորվեց հայկական կամավորական Արևելյան լեգիոնը, Ֆրանսիան, որը հանդես էր գալիս իբրև հայկական ազատագրական շարժման ոգեշունչ բարեկամ, ամենաճակատագրական պահին, երբ լեգիոնականները հաղթանակը հաղթանակի հետևից էին տանում, լքեց հայերին՝ լուծարելով կամավորական ջոկատները։ Այն ժամանակ Արևմտյան Հայաստանի մանդատը Ամերիկային էր տրված։ Ֆրանսիան, հանդես բերելով անբարո խանդ, լքեց հայերին՝ նրանց թողնելով թշնամու դեմ մեն-մենակ՝ պատճառաբանությամբ, թե հայերի մանդատը Ամերիկային են տվել, թող Ամերիկան էլ հոգսը քաշի։
Դեռ էն գլխից Ֆրանսիայի անբարո կեցվածքից խիստ վիրավորված էր ազատատենչ հայը։ Ընկերոջս՝ գրող Հակոբ Հարությունի նախկին լեգիոնական պապը՝ Ղազարոսը, մի պարզ օր շուրջն է հավաքել իր ողջ գերդաստանին ու ասել.
- ԱՇԽԱՐՀԻ ՈՐ ԿՈՂՄՆ ԷԼ ՆԱՅԵՔ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՂՄԸ ՉՆԱՅԵՔ...
Հայի ճակատագիր։ Չլսեցին։ Ղազարոսի ընտանիքի բոլոր զավակները, բացի Հակոբի հորից, հանգրվանեցին «բարեկամ» Ֆրանսիայում։
Պատմությունը ամենամեծ դասատուն է, իսկ հայը՝ պատմությունից դաս չքաղող ամենաանընդունակ աշակերտը։
Հիմա էլ բարեկամի կարգավիճակով մեջլիս է մտել Ֆրանսիայի նախագահը՝ Էմանուել Մակրոնը։ Նրա հորդորով էր, որ Նիկոլ Փաշինյանը Պրագայից հայտարարեց, թե Ղարաբաղը ադրբեջանական տարածք է։ Դրա արդյունքում տեղի ունեցավ Հայոց երկրորդ գենոցիդը՝ Արցախի հայաթափումը։ Նրա ջանքերով և հորդորով Հայաստանի իշխանությունները իրենց կողմնորոշման վեկտորը փոխեցին դեպի Արևմուտք՝ թշնամանք սերմանելով Ռուսաստանի դեմ։ Հայաստանում ծայր առավ ռուսոֆոբիան՝ դամոկլյան սրի պես հայ ժողովրդի գլխին կախելով «ուկրաինացման» վտանգը։
Աստված փրկի, ազատի հայ ժողովրդին նման փրկարարներից, ազատարարներից և ամենակարևորը՝ «բարեկամներից»։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ