Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Կրկին փորձիր, բայց՝ ո՛չ անվճար

Կրկին փորձիր, բայց՝ ո՛չ անվճար
16.05.2025 | 14:16

ՀՀ ՆԳՆ-ն որոշել է փոխել վարորդական վկայականի ստացման գործընթացը՝ ներդնելով քննության նոր մեխանիզմ։ Նոր կարգով առաջարկվում է ստեղծել արտահերթ մասնակցության հնարավորություն՝ տեսական կամ գործնական քննություններից որևէ մեկում ձախողվելու դեպքում։ Հաջորդ օրը կրկին փորձելու դեպքում քննություն հանձնողը պետք է վճարի 45,000 դրամ, իսկ 3 օր անց հանձնելու դեպքում ՝ 30,000 դրամ։ Նախագիծը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Ազգային ժողովի հավանության դեպքում։ Աչքիս՝ այսուհետև ոչ մեկը քննություն չի հանձնի առաջին մոտեցմամբ:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 2784

Մեկնաբանություններ