Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Ինչպիսի դրական արդյունքներ կարող է ունենալ եկեղեցու դեմ դրածո իշխանության հայտարարած պատերազմը

Ինչպիսի դրական արդյունքներ կարող է ունենալ եկեղեցու դեմ դրածո իշխանության հայտարարած պատերազմը
10.02.2026 | 13:56

Այսօր արդեն պարզ է, որ Հայոց Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Հայաստանում ընթանում է Հայոց եկեղեցու և հայ ժողովրդի պատմության, ներառյալ աստվածաբանական ու ծիսակարգային գիտելիքների «լիկբեզ»՝ անգրագիտության վերացում։

Մամուլն ու սոցցանցերը վերածվել են աստվածաբանական ֆակուլտետի ու Գևորգյան ճեմարանի։ Աստվածաշնչյան մեջբերումները փոխանցվում են բերնեբերան, մեկ ամբողջ դար մոռացված եզրույթները ճանաչելի ու հասկանալի են դարձել շատ շատերին։ Այսօր եկեղեցական տերմինաբանությունը զարթոնք է ապրում և նոր շունչ ստանում։ Օրինակ, մինչև վերջերս ժողովրդի զգալի մի հատված չէր զանազանում «սրբազան», «հայր սուրբ» ու «տեր հայր» եզրույթները և չգիտեր, թե որն է Սուրբ և Անմահ Պատարագի խորհուրդը։

Ահա թե ինչպիսի դրական արդյունքներ կարող է ունենալ եկեղեցու դեմ դրածո իշխանության հայտարարած պատերազմը։

Իրոք որ՝ անքննելի են Աստծո գործերը։

Հ.գ. Իսկ քրիստոնյա Ջ. Դ. Վենսի Երևան այցելության մասին կգրեմ մի փոքր ավելի ուշ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2899

Մեկնաբանություններ