Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

«Պետության հակառակ կողմը» կամ՝ արտաթորանքի քննարկում Չուբարյանի սուրբ հարկի տակ

«Պետության հակառակ կողմը» կամ՝ արտաթորանքի քննարկում Չուբարյանի սուրբ հարկի տակ
15.02.2026 | 18:28

Գրադարանային «պատարագ»։

Մատուցման վայրը՝ Արարատի Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարան։

Չէիք լսե՞լ։

Հոգ չէ՝ այսուհետ կլսեք։

Ով է «պատարագի՞չը»։

ՀՀ վարչապետի բարձր աթոռին տեղադրված սուբյեկտը, նույն ինքը՝ «Երկրի հակառակ կողմը» խուժանության գրիչ-խզբզիչը։

Ո՜չ, շարականներ չեն երգում։

Հավաքվածներն ավելի կարևոր գործով են զբաղված՝ քննարկում են այն տողերը, որտեղ հեղինակը, ինչ-որ մեկի մահճակալի տակ կամ «չուլանում» թաքնված, նատուրալիստական ցինիզմով նկարագրում է երևակայական «թափառումների» ընթացքում առաջացած իր ֆիզիոլոգիական կարիքների բավարարումը կամ սեռական բնույթի փողոցային պատմությունները։

Մոտավորապես՝ մտա զուգարան, շալվարս իջեցրի ու սկսեցի...

Նմանատիպ բովանդակությամբ յուրաքանչյուր տողի շարունակությունը նույնիսկ թղթին հանձնելն է ամոթ։

Բայց, պարզվում է, հիշյալ աղբն էլ պահանջարկ ունի․ ոմանք ո՛չ միայն ընթերցում են նատուրալիստական սյուրռեալիզմի այդ արտաթորանքը, այլև քննարկելու բուռն ցանկություն դրսևորում։

Ո՛չ ոք թող չփորձի համոզել, թե սա գրականության «բարձր թռիչք» է։

Երբ նմանների մատնանշած «բարձունքից» թռուցիկ հայացք ես նետում բուն գրոց-մրոցին, պարզվում է՝

բացահայտ պոռնոգրաֆիայի հեղինակը, որը համատեղությամբ զբաղեցնում է երկրի վարչապետի աթոռը, իր «ստեղծագործության» մեջ օգտագործում է փողոցային այնպիսի բառապաշար, որն անգամ քրեական աշխարհում կհամարվեր ստորացուցիչ։ Քննարկվող աղբը ոչ թե գրականություն է, այլ պսևդո-մշակույթի մանիֆեստ, որն այսօր դարձրել են պետական քարոզչության առարկա ու մատուցում են որպես «նոր» Հայաստանի «ինտելեկտուալ» դեմքը։

Գրադարանային ցածրաճաշակ այս թամաշան լավագույնս է վկայում, որ իշխող վարչախմբի համար պետությունը ոչ թե պատասխանատվություն է, այլ հարթակ՝ սեփական բարդույթներն ու հիվանդագին երևակայությունը սրբացնելու համար։

Իսկ ի՞նչ եք ասելու պատանուն, որը գրադարանում զարմանքով է կարդալու հեղինակ կոչվածի «զուգարանային» տեսիլքները կամ փողոցային մարմնավաճառների հետ «երկխոսությունները»։

Գրադարանը մեր հավաքական հիշողության ամրոցն է։ Այնտեղ նման «քննարկումներ» կազմակերպելը նշանակում է պղծել այդ ամրոցը ներսից։

Սա այլևս քաղաքականություն չէ։

Ո՜նց թե՝ ուրեմն ի՞նչ է։

Մշակութային ա՛յն «ժառանգությունն» է, որը պետական մակարդակով՝ գրականության անվան տակ, հրամցվում է քաղաքացիներին, այդ թվում և` դեռահասներին։

Ինչու՞ «Չի՛ կարող պատահել»։

Մտեք ՀՀ կառավարության ՖԲ էջ և համոզվեք՝ այո՛, նման բան էլ է լինում։

Լինու՛մ է, երբ «պատարագիչը» վարձու գրչակ է։

Գրադարանը՝ «գերի»։

Իսկ մտավորականությունը՝ խուլ ու համր։

Սա ա՛յն «պետությունն» է, որը Հակոբ Մովսեսի նման «վարպետները» փորձում են ներկայացնել որպես «հրեշտակների դաս»։

Ճիշտ հարցադրում է՝ եթե գրադարանում մատուցվող նման պղծությունը «հրեշտակային» է, ուրեմն ո՞րն է դժոխայինը։

Չնայած հռետորական շեշտադրման հասցեատերը ես չեմ, բայց ձեր անունից կուղղեմ բոլոր նրանց, ովքեր պետական մակարդակով լեգիտիմացնում են այս ընթացքը:

ա) Ականջալուր եղեք, հայոց «վարպետներ», որ Նիցշեի ու Արիոպագացու անունների հետևում թաքնված՝ սրբագրում եք պղծությունը: Եթե սա է ձեր քարոզած «հրեշտակային պետությունը», ապա ի՞նչն է ձեր պատկերացմամբ դժոխքը, եթե ոչ սեփական զավակների հոգիների պղծումը գրադարանային «լռության» ներքո:

բ) ԿԳՄՍ «տիտաններ», ո՞նց հանդուրժեցիք, որ գրադարանը դառնա նման «պատարագի» վայր:

Հավելեմ՝ ո՛չ միայն արտոնեցիք, այլև ինքներդ էլ նստեցիք ընթերցասրահի առաջին շարքերում ու հաճույքից հալվելով, մեղսավոր ժպիտը դեմքներիդ «ըմբոշխնեցիք» պոռնոգրաֆիկ մանրամասները։

Կրթության և մշակույթի «ճարտարապետներ», որ մարզային գրադարանի դռները կրնկի վրա բացեցիք փողոցային գռեհկաբանության առաջ, հետո, երբ նայեցիք դեռահաս այն տղաների աչքերին, որոնց լլկել-բռնաբարելու համար խենթանում է ձեր մանկապիղծ շեֆը, ինքներդ ձեզանից չզզվեցի՞ք, սրտխառնոց չզգացի՞ք։

Դուք, որ պարտավոր էիք պահել-պահպանել Չուբարյանի ու մյուս մեծերի թողած ավանդը, ինքնասպանվելու ցանկություն չունսցա՞ք, որ ստրկամտորեն դարձաք «գրական» այս նվաստ դիվերսիայի հանցակիցը։

գ) Իսկ դու՛ք, հայ ծնողներ, ի՞նչ կպատասխանեք՝ եթե ձեր զավակին «հեղինակի» ինքնագրով գրադարանում տրվող սույն արտաթորանքը «հրեշտակային» է, ապա ո՞րն է դժոխայինը ձեզ համար:

Որտե՞ղ է այն վերջին սահմանը, որից այն կողմ կբարձրացնեք ձեր ձայնը:

Հիշեք, այսօր գրադարաններում նետված անվնաս թվացող «քարերը» վաղը դառնալու են ձեր բարոյական կործանման հիմքը։

Լռությունը կամ անտարբերությունն այլևս չեզոքություն չէ, այլ մեղսակցություն մեր սերունդների հոգեվարքին։

Մաքրենք մեր գրադարանները և մեր հոգիները այս «հակառակ կողմի» կեղտափոշուց։

Մեր իրական Զարթոնքը սկսվելու է այնտեղ, որտեղ Ճշմարտությունն ու Սրբությունը կրկին կզբաղեցնեն իրենց արժանի տեղը՝ իսպառ դուրս մղելով այս հակամշակութային աղբը մեր կրթօջախներից և մեր տեսակից։

Ժամանակն է սթափվելու, քանի դեռ գրադարանի լռությունը չի վերածվել մեր ազգային ինքնության գերեզմանային լռության։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.

Եվ վերջում՝ որպես սթափեցնող հակադրություն. մարդը ներքուստ որքա՜ն դատարկ ու սնանկ պետք է լինի, որպեսզի պետական մակարդակով քննարկման առարկա դարձնի նմանօրինակ «արտաթորանքը», այն դեպքում, երբ հայ գրականությունը վերջերս հարստացավ «Ֆիլոկալիա. կամ սեր դեպի գեղեցկությունը» մաքրամաքուր արժեքով։

Սա՛ է մեր իրական ու անգնահատելի գանձը, որի լույսի ներքո վերը նշված խզբզոցն ավելի քան գարշելի է թվում։ Ընտրությունը լույսի ու տիղմի միջև է...

Դիտվել է՝ 222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ