Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ռուսների հացի մեջ աղ չկա

Ռուսների հացի մեջ աղ չկա
09.04.2026 | 12:55

1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Բուլղարիան ազատագրվեց թուրքական լծից և ձեռք բերեց անկախություն։ Սակայն դա զսպող հանգամանք չեղավ, որպեսզի Բուլղարիան 1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմում հանդես գա Գերմանիայի կոալիցիայի կազմում՝ ընդդեմ Ռուսաստանի։

Բուլղարական բանակը կռվեց Խորհրդային Ռուսաստանի դեմ նաև 1941 թվականին՝ ֆաշիզմի սանձազերծած պատերազմում։ Հիմա ևս Բուլղարիան, որպես Եվրամիության անդամ երկիր, գործում է ընդդեմ Ռուսաստանի՝ միանալով Արևմուտքի սահմանած բոլոր պատժամիջոցներին։ Բուլղարացիները ռուսների հետ սլավոնական ազգակից ժողովուրդ են և գրում-կարդում են միևնույն՝ Կիրիլ Մեֆոդինյան այբուբենով։ Բայց և այնպես, Ռուսաստանն իզուր է ակնկալում բուլղարների բարեկամությունը։ Որքան էլ Ռուսաստանը հակված է եղել (անգամ արյան գնով) իր պաշտպանության տակ վերցնել բուլղար ժողովրդին, միևնույնն է՝ նրանց շահերը չեն համատեղվել։ Ինչպես ասում են՝ ռուսների հացի մեջ աղ չկա։

Բուլղարիայի օրինակը ապերախտության ակնհայտ դրսևորում է։ Հիմա, քան երբեք, Հայաստանը հետ չի մնում Բուլղարիայից։ Մենք վաղուց լիզել ենք ռուսական հացի վրայի աղը, որպեսզի ուտենք այն առանց երախտիքի զգացումի։ Բուլղարական ապերախտությունը խիստ ուսուցողական է։ Մենք, ի տարբերություն բուլղարների, ոչ արյունակից, բայց խիստ հարազատ «գաղափարական ուսուցիչ» ունենք։ Մենք «ազատ ենք և անկախ»՝ առանց որևէ բարոյական պարտավորության։

Պատմությունը դաս է, իսկ մենք՝ անբարո, փնթի, ծույլ, տգետ ու անգետ աշակերտ։

07.04.2026 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 4891

Մեկնաբանություններ