Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Դուք այս ի՞նչ արեցիք, տղե՛րք, այս ի՞նչ արեցիք

Դուք այս ի՞նչ արեցիք, տղե՛րք, այս ի՞նչ արեցիք
10.04.2026 | 11:03

Դուք մարդ չդարձաք, տղե՛րք, մարդ չդարձաք։

Թասիբով գյումրեցիք շատ համով խոսք ունեն, ասում են՝ «Էրիկ մարդ-կնիկ մարդ»։ Դուք անգամ կնիկ մարդ չդարձաք, ուր մնաց էրիկ մա՞րդ դառնայիք։ Ձեր պարագայում Դարվինը սխալվել է, դուք մնացիք պրիմատ (примат): Դուք էվոլյուցիան չապրեցիք։ Ձեր մասին պարսիկ մեծ բանաստեղծ Սաադին սրանից դեռ յոթ հարյուր տարի առաջ ասել է․

«Հիմարի մեկ մարդ լինելը հանաք բան եք իմանում»։

Դու՛ք, կյանքում ոչինչ չարածներդ, ինչպե՞ս կարողացաք ձեզ թույլ տալ՝ ոչնչացնելու անողների կատարածը։ Անուղղելի խաղամոլների նման դուք մսխեցիք ձեր մեծերի տարիներով, քրտինքով ու արյամբ ձեռք բերածը։

Դուք ինչպե՞ս կարողացաք ուրանալ Արցախի գոյությունը․

120 000 մարդ թափառ դարձնել,

12 000 տղայի ամլացնել,

5 000 տղայի սպանել,

12 000 քառակուսի կիլոմետր հանձնել (նվիրել) թշնամուն։

Արցախի ամբողջ քաղաքական և ռազմական ղեկավարությունը գտնվում է ադրբեջանական բանտում։

Այստե՛ղ, Հայաստնում, դուք դատում եք քաղաքական, ռազմական և հոգևոր ղեկավարությանը։

Ես չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, Նժդեհ, Բակունց և Չարենց բանտարկել։ Դուք հո իրենցից հետ չե՞ք մնալու։ Ես ո՞վ եմ, որ զայրանամ կամ զարմանամ։ ՈՒղղակի ուզում եմ մի պարզ հարց տալ՝ ձեզ ո՞վ է իրավունք տվել մեր լույսը մարելու։ Ինչու՞ մեր արևոտ երկիր Հայաստանը դարձրեցիք այսքան խավար։ Ես իմ հարցի պատասխանը գիտեմ, ուղղակի ուզում եմ ձեր խոստովանությունը լսել։

«Մարդկային հոգու արատներից նախանձն այն եզակի պատուհասն է, որ մնում է չխոստովանած։

Պլուտարքոս

Դուք այս ի՞նչ արեցիք, տղե՛րք, այս ի՞նչ արեցիք․․․

Աշոտ ՄԻՆԱՍՅԱՆ«ԵՐԿԱԹ»

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ

«Սիսական» ջոկատի հրամանատար

Պահեստազորի գնդապետ

«Վարդաշեն» ՔԿՀ բանտարկյալ

Դիտվել է՝ 6434

Մեկնաբանություններ