Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Եվրասկեպտիցիզմը գլուխ է բարձրացնում

Եվրասկեպտիցիզմը գլուխ է բարձրացնում
01.11.2026 | 11:28

Ուկրաինական խնդիրը և Ռուսաստանի հետ հարաբերությունները դարձել են ԵՄ պետությունների ներքաղաքական զարգացումների և իշխանափոխությունների ուժեղ գործոն: Այսպես էր Հունգարիայում, երբ պարտություն կրեց Օրբանը, դա հստակ երևաց Սերբիայում, երբ իշխանազրկվեց Վուչիչը, այսօր նույն գործոնը դարձել է Լեհաստանի քաղաքական ճգնաժամի պատճառ: Մոլի հակառուս և ուկրաինական պատերազմի շարունակման ջատագով վարչապետ Տուսկի քաղաքական թիմը բախվում է նախագահ Կարոլ Նավրոցկու քաղաքական ուժի հետ: Նավրոցկին, որքան հասկացա, առավել աջ պահպանողական-ազգայնական ուղղության գործիչ է, քննադատական մոտեցումներ ունի ԵՄ ներկա ղեկավարության նկատմամբ: Տեսնենք այստեղ ինչով կավարտվի, բայց եվրասկեպտիցիզմը, ամեն դեպքում, գլուխ է բարձրացնում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ