Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Այսօրվա խորհրդարանում բացակայում է բովանդակային և վերլուծական միտքը

Այսօրվա խորհրդարանում բացակայում է բովանդակային և վերլուծական միտքը
06.05.2026 | 11:15

Ութ տարիների ընթացքում այսօրվա խորհրդարանում գեթ մեկ բովանդակային բանավեճ տեղի չի ունեցել:

Ուզում եմ հիշեցնել 2012-2017 թվականների խորհրդարանը, երբ մեր փոքրիկ ֆրակցիան օրակարգ էր թելադրում:

Այսօրվա խորհրդարանում բացակայում է բովանդակային և վերլուծական միտքը։

Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզում է՞ վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե գնում է որակյալ փոփոխության:

Ամեն ընտրող մեզ ձայն տալով թող վստահ լինի, որ ինքը ձայն է ստանում խորհրդարանում և դրանով իսկ մասնակից լինում երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Արամ Մանուկյան

ՀԱԿ փոխնախագահ

Դիտվել է՝ 3142

Մեկնաբանություններ