Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Մի՛ հիմարացիր

Մի՛ հիմարացիր
30.10.2025 | 19:10

Հիմարացնելը և հիմարանալը անբաժանելի իրողություններ են։

Մեկը կամ մի քանիսը հիմարացնում, իսկ հարյուրավորները, հազարավորները, միլիոնավորները հիմարանում են։

Ո՞վ է սրանցից ճիշտ։ Դե իհարկե՝ հիմարացնողները։

Իսկ դու մի հիմարացիր։ Չնայած, դու երևի հիմար էլ ծնվել ու ապրել ես։

Դե, եթե հիմար ես ու նաև սիրում ես հիմարանալ, հիմարացիր և վայելիր։

Նայում ես աջ ու ձախ, վերև ու ներքև՝ ահագին հիմարներ կան. Կրթված, անկիրթ, գրագետ, կիսագրագետ, աղքատ, հարուստ, բայց՝ հիմար։

Իսկ եթե նրանք կան, կճարվեն նաև հիմարացնողներ։

Հիմարության ամենաառաջին նշաններից է մեծամտությունը։

Այ, օրինակ, եթե մարդկանց առաջարկեն այսպիսի գլուխկոտրուկ. եթե որսան ջրահարս (русалка) և եփեն, ի՞նչ ճաշատեսակ կստացվի՝ խաշլամա՞, թե ձկնապուր (уха), մեծ մասը անմիջապես կսկսի խորհել, թե ինչ անուն տալ ուտեստին։ Միայն քչերը կլրջանան և կասեն, որ ջրահարսեր չեն լինում և դրանով հարցը կփակեն, եթե հարցը տրված չէ հումորով։

Սակայն կլինեն նաև այնպիսիները, ովքեր կսկսեն ապացուցել, որ ջրահարսերն իրոք գոյություն ունեն։

Չգիտեի՝ լա՞մ, թե խնդամ, երբ օրերս համացանցում մի կարճ տեսանյութ աչքովս ընկավ:

Երիտասարդ մի մարդ (երևի, պաշտոնյա կամ ինչ-որ կուսակցության ներկայացուցիչ) քաղաքացու՝ երևի թափառող շների մասին հարցին ի պատասխան մի հարց տվեց. «Իսկ քաղաքապետարանը շներին չի՞ սերտաճել»։

Ուզում էր երևի հարցնել, թե արդյոք քաղաքապետարանը շներին չի՞ ստերջացրել։

Հասկանու՞մ եք, մարդը ուզում էր հարցնել ստերջացման մասին, բայց քանի որ այդ տերմինը երբեք չի գրել, այդ պահին հիշեց սերտաճել բառը, որը նույնպես իր համար օտար էր։

Հիտլերի հետ պատերազմի ժամանակ Չերչիլի հաստատմանն են ներկայացնում Մեծ Բրիտանիայի կրճատված (սեքվեստացված) բյուջեն, որում կրճատված էին նաև մշակույթի և արվեստի ծախսերը։

Չերչիլն ասում է. «Այդ դեպքում էլ ինչու՞ ենք պատերազմ մղում Հիտլերի դեմ»:

Լավ, մինչև ե՞րբ և որտե՞ղ են «սերտաճելու» երկիրը, քաղաքացին ու տգիտությունը։

Որտե՞ղ է կանգ առնելու սահմանը, ե՞րբ է գալու գռեհկության, տգիտության, հայհոյախոսության, խաբեության, անգթության ու հիմարացման վերջը։

Ե՞րբ ենք հասկանալու, որ չի կարելի, պետք չէ մտնել ուրիշի խաղի մեջ և ամեն անգամ գլխին կամ գոտկատեղից ներքև ստանալ լրջագույն հարվածներ։

Թե՞ բոլորը ստերջացվելու են իսկապես։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ