ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ես չիմացա՝ թե ինչու, Վաղոն չիմացավ՝ թե ինչպես

Ես չիմացա՝ թե ինչու, Վաղոն չիմացավ՝ թե ինչպես
14.02.2025 | 08:53

Այս անգամ Վաղոն լավ քաղաքականացված էր․

- Հարևան, թվում ա, թե ամեն ինչ պարզ ա, բայց մեկ ա՝ մի բան մի քիչ մութ ա մնում։

- Ինչի՞ մասին ես խոսում, Վաղո։

- Ահագին ժամանակ ա՝ հետևում եմ մեր պառլամենտի ղալաբալաղին, ու արդեն հասկացել եմ, որ քպ-ն իշխանություն ա խաղում, «Հայաստան» դաշինքն էլ՝ ընդդիմություն։

- Լավ էլ հասկացել ես, բա ի՞նչն ա մութ։

- Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե «Պատիվ ունեմ» խմբի դերը որն ա, ինչի՞ են գալիս ու սուսուփուս նստում։

- Վաղո, քո օղորմածիկ հերը լիքը իմաստուն խոսքեր ուներ, հեչ չի՞ ասել, որ «լռությունը համաձայնության նշան ա»։

- Ասել ա, բայց դրանց լռությունը ու՞մ հետ ա համաձայնության նշան՝ քպ-ի՞, թե՞ «Հայաստանի»։

- Դրանց մեջ տարբերությունը էնքան էլ մեծ չի։

- Յանի դու քո ասածից բան հասկացա՞ր։

- Ես քո ասածից էլ բան չհասկացա։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4767

Մեկնաբանություններ