Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Պատրիարք Կիրիլը պատմել է, թե ինչպես ձերբազատվել մենության զգացումից

Պատրիարք Կիրիլը պատմել է, թե ինչպես ձերբազատվել մենության զգացումից
08.01.2014 | 12:31

Մոսկվայի և Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլն առաջարկել է բոլոր նրանց, ովքեր տառապում են մենության զգացումից, հատկապես Սուրբ ծննդյան օրերին իրենց ուշադրությունն հրավիրել աղքատների և կարիքավորների վրա: Նրա կարծիքով, այդպիսի մարդկանց նկատմամբ խնամքն ու հոգատարությունը կարող է վերացնել մենության զգացումը: Այս մասին պատրիարքն ասել է Ռուս ուղղափառ եկեղեցում` լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Մենակությունը ծնվում է, երբ մարդու սրտում չկա սիրո առարկա: Եթե այն ի հայտ է գալիս, անհետանում է նաև այդ զգացողությունը: Դա առաջանում է այդ սիրո առարկայի պակասից, մի անձի պակասից, որին կարող էիք փոխանցել ձեր ներքին զգացումները, ձեր ուշադրությունը, ձեր հոգատարությունն ու օգնությունը, հնարավոր է նաև` սերը»,- բացատրել է պատրիարքը:
Նա նշել է նաև, որ Սուրբ ծննդյան և Հարության օրերին ինքն անձամբ այցելում է ծերերին, միայնակներին, անտուններին, հաշմանդամներին։ «Ես այնտեղ գնում եմ ոչ թե նրա համար, որ հեռուստատեսությամբ ցույց տան ինձ և ասեն, թե որքան լավն է պատրիարքը: Ես գնում եմ, որովհետև դա թելադրում է իմ ներքին պահանջը: Ես այդ տներից դուրս եմ գալիս լրիվ փոխված: Ես զգում եմ, թե ինչպես է իմ հոգին լուսավորվել»,- ասել է նա` խորհուրդ տալով նրանց, ովքեր տառապում են մենությունից, գնալ դեպի աշխարհ, բացել սիրտն այն մարդկանց առաջ, ովքեր օգնության կարիք ունեն. «Արե՛ք այդ քայլը, ոչնչացրե՛ք ձեր մենակությունը»,- կոչ է արել պատրիարք Կիրիլը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ