Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Արամ Սիմոնյանը պրեսինգի է ենթարկվում, որովհետև ՀՀԿ անդամ է

Արամ Սիմոնյանը պրեսինգի է ենթարկվում, որովհետև ՀՀԿ անդամ է
01.06.2018 | 10:51

ԵՊՀ-ում տեղի ունեցած միջադեպերը ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գնահատում է ռեկտորի քաղաքական գործունեության արդյունք, ոչ թե պրոֆեսիոնալ աշխատանքի քննադատություն: «Արամ Սիմոնյանը պրեսինգի է ենթարկվում, որովհետև ՀՀԿ անդամ է։ Տեղեկացնեմ, որ ՀՀԿ անդամը պատիվ է»,-ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է խոսնակը:

Դիտվել է՝ 2316

Մեկնաբանություններ