Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Մարտին Գալստյան. 2021-ի համար կանխատեսում ենք մոտ 2% տնտեսական աճ

Մարտին Գալստյան. 2021-ի համար կանխատեսում ենք մոտ 2% տնտեսական աճ
02.02.2021 | 20:41

2021-ի համար նախնական տվյալներով կանխատեսում ենք 2 տոկոս տնտեսական աճ՝ մամուլի ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ են իրատեսական էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները, թե ունենալու ենք երկնիշ տնտեսական աճ: ԿԲ նախագահը նշեց, որ 2020-ին բավականին մեծ թվով վարեր են տրամադրվել:

«Վարկավորումը 2020-ին բավականին մեծ է եղել, դա պայմանավորված է նաև համավարակի պատճառով պետության կողմից տրամադրվող օժանդակության ծրագրերով»,- ասաց նա: Մարտին Գալստյանը նշեց, որ իրենք 2021-ի համար ակնկալում են, որ բանկային համակարգը պատրաստ է դիմագրավելու այն սցենարներին, որոնք 2021 թիվն իր հետ կարող է բերել:

Հարցին էլ՝ վարկավորման նվազումը ինչ բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, պատասխանեց. «Հարցը հետևյալն է՝ բնականաբար, կարող են լինել խնդիրներ վարկավորման հետ կապված, հաճախորդը ունենա վարկային միջոցների կարիք, բայց չունենա այն վարկունակությունը, որն իրեն թույլ կտա վարկային միջոցներ ներգրավել: Ի՞նչ կարող ենք այստեղ անել. երբ տնտեսությունում տեղի է ունենում մասնավոր ներրդումների որոշակի նվազում, քաղաքականությունը, որը խելամիտ է այդ պահի դրությամբ, պետական հատվածի կողմից ավելի ակտիվ ներդրումների իրականացումն է, որը թույլ կտա տնտեսությանը որոշակիորեն գալ այն գծին, որը նախկինում ունեցել ենք»:

Դիտվել է՝ 16012

Մեկնաբանություններ