Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ապիկարության, անունակության, ապազգային մոտեցման անհավանական բարձր մակարդակ

Ապիկարության, անունակության, ապազգային մոտեցման անհավանական բարձր մակարդակ
15.07.2025 | 10:54

Քիչ առաջ ցանցում տարածված տեսանյութում ԱՄՆ նախագահ Թրամփն ասում է, որ «իրենք թվում է բարեհաջող լուծել են Հայաստանի ու Ադրբեջանի հարցը»՝ նկատի ունենալով իր ադմինիստրացիայի՝ 100 տարով միջանցքը վարձակալելու առաջարկը (տեսանյութը՝ Հ.Գ.-ում):

Միևնույն ժամանակ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքում է «ՀՀ ինքնիշխան տարածքի վրա որևէ 3-րդ կողմի վերահսկողությունը», ու սա այն պարագայում, երբ միևնույն վարչակազմի մեկ այլ անդամ՝ ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Սաֆարյանն ընդամենը մի քանի օր առաջ «ընդունելի էր համարում ՀՀ տարածքով անցնող միջանցիկ ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումն» այլ՝ երրորդ օտար կողմի՝ մասնավոր կազմակերպության, ըստ Քարնեգի հիմնադրամի տարածած զեկույցի՝ ամերիկյան մասնավոր կազմակերպությանը։

Այս ամենը վերլուծելով՝ կարելի է երկու եզրահանգման գալ.

1. Թրամփը հաստատում է իր վարչակազմի առաջարկի ընդունումը հայկական ու ադրբեջանական կողմից՝ 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող 32 կմ-ոց միջանցքը,

2. փաշինյանի վարչակազմը ցայտնոտի մեջ մեկը մյուսին հակասող հայտարարություններ են անում։

Ի՞նչ սպասել նման ոչ թափանցիկ կառավարությունից, իհարկե ոչ հայանպաստ արդյունքներ։ Սա ապիկարության, անունակության, ապազգային մոտեցման անհավանական բարձր մակարդակ է։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ

Հ.Գ.

https://www.facebook.com/.../pcb.../1104865878156838

Դիտվել է՝ 2145

Մեկնաբանություններ