ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Փոքր մարդկանց ներքին վախերը՝ չարիքի աղբյուր

Փոքր մարդկանց ներքին վախերը՝ չարիքի աղբյուր
31.10.2025 | 14:47

Կան մեծ մարդիկ, ովքեր չեն վախենում փոքր երևալուց, ու կան փոքր մարդիկ, որ սարսափում են սեփական փոքրությունից:

Սրանով է բացատրվում արդի մոլորությունների անդադար հոսքը դեպի մարդկանց գիտակցություն:

Խնդիրն այն է, որ փոքրերը չպիտի իշխեն մեծերին, որովհետև նրանց ներքին վախերն ու ինքնաբավության պակասն է չարիքի աղբյուրը, նրանց հոգին է այն պարարտ միջավայրը, որտեղ չարիքը ոչ միայն բույն է դնում, այլև գեներացնում է նորանոր չարիքներ:

Հ.Գ. Խորքային պետությունները «խորքում» հենց սա են վերահսկում:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ