ՀՀ կառավարությունն անդադար պատերազմ է մղում՝
1. Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ
2. Հայաստանի ժողովրդագրական հավասարակշռության և ազգաբնակչության ընդհանուր հաշվեկշռում հայոց մեծամասնության պահպանման դեմ
3. Հայաստանի ազգային անվտանգության համակարգի կայացման դեմ
4. Հայաստանի իրավական համակարգի կայացման, դատարանների անկախության և արդարադատության իրագործման դեմ
5. Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ
6. Հայոց ազգային հազարամյա խորհրդանիշների դեմ
7. Հայոց պատմության և հավաքական հիշողության դեմ
8. Հայկական ազգային կրթության և դաստիարակության դեմ
9. Հայաստան-Հայրենիք գաղափարի դեմ
10. Հայկական ազգային ինքնության և նրա հիմնական գրավականների դեմ
11. Հայ հասարակության արժանապատվության, կամքի և ինքնահարգանքի դեմ
12. Հայոց ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսության ու հիմնական նպատակների դեմ
13. Հայկական բանակի մարտունակության և թվաքանակի դեմ
14. Հայաստանի հանքային հարստությունների պահպանման և ժողովրդի շահերին ծառայեցնելու դեմ
15. Հայաստանի համար իրական դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ որոնելու ու նրանց հետ ամուր հարաբերություններ ձևավորելու հնարավորությունների դեմ
16. Մայրաքաղաք Երևանի էկոլոգիայի, ճարտարապետական դիմագծի և ճանապարհների անցանելիության դեմ
17. Հայ ժողովրդի ազգային և պետական գոյության բոլոր հիմնասյուների դեմ։
ՀԱՐՑ․ Ո՞ՒՄ ՇԱՀԵՐՆ Է ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ։
Արմեն Այվազյան