Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Եվրամիությունը՝ անլուծելի պրոբլեմների փակուղու առջև

Եվրամիությունը՝ անլուծելի պրոբլեմների փակուղու առջև
23.05.2026 | 15:13

ԵՄ-ի վիճակը ներկա աշխարհաքաղաքական անզիջում և ուժային մրցակցության պայմաններում կարելի է բնութագրել հետևյալ ձևով։

Սեփական մրցակից ուժի ու հզորության բացակայության պայմաններում և ապրելով հին հզորության մասին հիշողությունների վրա հիմնված անիրագործելի ամբիցիաներով ու միաժամանակ գտնվելով օտար և ձևականորեն դաշնակից (ԱՄՆ և խորքային ուժեր), բայց նաև սեփական շահերը հետապնդող ուժերի դաշտում, ինչպես նաև ավանդական հակամարտ և օտար ուժի (Ռուսաստան) վախի դաշտում, դրան էլ ավելացրած տնտեսական ձախողվող մրցակցությունը Չինաստանի հետ, ԵՄ-ը կանգնում է անլուծելի պրոբլեմների փակուղու առջև։

Եթե այս ամենին ավելանում են ԱՄՆ-ի զբաղվածությունը իր համար շատ ավելի կարևոր պրոբլեմներով ու նրա շահերի հեռանալը ԵՄ-ի շահերից, Ռուսաստանից եկող էներգակիրներից զրկվելը, միգրանտների պրոբլեմը, Եվրահանձնաժողովի և ԵՄ-ի առանձին երկրների միջև հակասությունները, ինչպես նաև այդ երկրների միջև ներքին հակասությունները, ապա ակնհայտ է դառնում Եվրամիության պոտենցիալ ակայունության հանգամանքը, որն էլ հատկապես ընդգծվում է եվրաէլիտայի բազմակողմանի թուլությամբ և սեփական շահերը հետապնդելու անկարողությամբ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3126

Մեկնաբանություններ