Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.02.2026 | 22:00
Արարիչ,
Բացարձակ սիրո աղբյուր,
Քո սերն այս աշխարհում չի չափվում ժամանակով, չի սահմանափակվում տարածությամբ և չի դադարում, նույնիսկ երբ մենք կարող է հեռանանք Քեզնից,
որովհետև քո սերը դադար չի ճանաչում։
Թող այս օրը մեզ համար խաղաղ և անփորձանք ավարտ ունենա Քո սիրառատ Կամքով։
Ով սիրո Աստված,
որ միշտ մոտ ես մեզ,
և Քո գիրկը երբեք չի փակվում։
Քո սերը, խաղաղությունը մեզ հետ լինի այժմ և միշտ և հավիտյանս։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1786

Մեկնաբանություններ