Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Անսասան քարի պատմությունը

Անսասան քարի պատմությունը
02.02.2026 | 12:26

Կա մի երկիր, որի անունը քարտեզներից հաճախ ջնջում էին, բայց այդ փոքրիկ երկիրը միշտ վերադառնում էր։ ՈՒ շատ կարևոր է, որ այդ երկրի սրտում կանգնած է մի շինություն, որը ո՛չ պալատ է, ո՛չ ամրոց։ Այն կոչվում է Եկեղեցի։

Եկեղեցին կառուցված է ոչ միայն քարով, այլ՝ պատմական հիշողությամբ ու հիմքում դրված էին հերոս-նահատակների անուններ, պատերին՝ աղոթքներով պահված լեզու, իսկ ամենավերևում՝ խաչի տակ կա ժողովուրդ, որին միշտ փորձում են դարձնել ամբոխ։

Բայց ինչ էլ անում էին՝ հասկանում էին մի բան․

քանի դեռ այս Եկեղեցին կանգուն է, նրա հավատավոր ժողովուրդը չի կորչում։

ՈՒստի սկսեցին Եկեղեցին անվանել հնացած, անպետք, հետադիմական։ Ասացին՝ քարը քարի վրա դրվածն ի՞նչ կապ ունի պետության հետ։

Եկեղեցին լռում էր։ Նա գիտեր՝ լռությունը երբեմն դիմադրություն է։

Եկեղեցու շուրջ հավաքված մարդկանց մի մասն սկսեց մոռանալ, թե ինչու են հայ կոչվում։ Նրանք սկսեցին փոխանակել հիշողությունը հարմարավետության հետ ու սկսեց հիշողությունը թուլանալ, իսկ երկիրը՝ սկսեց ճաք տալ ներսից։

Այդ ժամանակ Եկեղեցին խոսեց ոչ թե օրվա իշխանության, այլ՝ ժողովրդի հետ, ասելով.

- Եթե թույլ տաք ինձ սասանվել, ապա՝ ինքներդ եք սասանվելու, հիշե՛ք, որ ես իշխանություն չեմ ուզում, ես ձեր ամենաամուր ու ուժեղ հենարանն եմ։

Եվ մարդիկ հասկացան, որ

իշխանությունը կարող է փոխվել, կառավարությունները՝ անցողիկ են,

բայց եթե Եկեղեցին քանդվի ներսում,

հայը կմնա առանց առանցքի, առանց ուժեղ հենարանի։

ՈՒ այդ օրվանից մարդիկ այլևս չէին հարցնում՝ «եկեղեցին պե՞տք է»։ Նրանք հարցնում էին՝ «ինչպե՞ս անենք, որ անսասան պահենք մեր Եկեղեցին ու ուս ուսի տալով միացան՝ մեկ միասնական, ամբողջական բռունցք դարձան, անսասան պահելով Եկեղեցին ու վերգտնելով ազգի կորսվող արժանապատվությունը…»։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ