Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Սպասենք Թուրանի (TRIPP) փաստաթղթերին և կառուցման աշխատանքների մեկնարկին. դրանք ամեն ինչ կշտկեն

Սպասենք Թուրանի (TRIPP) փաստաթղթերին և կառուցման աշխատանքների մեկնարկին. դրանք ամեն ինչ կշտկեն
06.02.2026 | 11:41

Բաքվում հրապարակվեցին Արցախի ղեկավարության դատավճիռները՝ փաշինյան նիկոլի սրտով ու կամքով կայացրած: Հետևաբար, Նոր Հայաստանից ոչ մի բողոքի ձայն չենք լսի, մանավանդ որ երեկ ժողվարչապետն Ալիև էֆենդու հետ ինչ-որ խաղաղության մրցանակի արժանացավ:

Ցնահ ազատազրկված Դավիթ Բաբայանը մի քանի օր պատերազմի օրերին իմ տանը մնաց: Եվ մի բան պատմեց, ինչն ինձ չզարմացրեց, քանզի լավ գիտեմ՝ ինչ ասել է եվնուխ, հատկապես՝ եվնուխ հարությունյան արայիկ:

ՈՒրեմն, 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Բաբայանը մտնում է եվնուխ նախագահի մոտ և տեսնում մի ճոխ սեղան, աշխարհի ամենաթանկ բարիքներով լի: Քեֆ էր անում ժողվարչապետի եվնուխ արայիկն իր ընկերների հետ պատերազմի ավարտի առիթով, հաշվում էին իրենց կրած անձնական նյութական վնասները և այլն: Դե, կարևորը դրանց համար այն էր, որ Արցախից ինչ-որ մի բան մնաց, և այդ ինչ-որ մի բանն էլ մնալու էր իրենց իշխանության ներքո: Դաշնակներն էլ 1920-ին բավարարվեցին Հայաստանի 10 հազար ք/կ տարածքով, հիմա ինչ անենք, երկրի հիմնական մասը վարի գնաց, зато էն մյուս մասը կարելի է լափել: Ոչինչ, ասում էին դաշնակները 1920-ին և հարությունյան արայիկը 2020-ին՝ քչով կբավարարվենք: Եվ բավարարվեցին:

2022թ. հոկտեմբերի 6-ից հետո ՌԴ ղեկավարությունը վերջին փորձն արեց արցախահայության փրկության՝ առաջարկեց ազգովի դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Առաջարկվում էր նաև ձևականորեն դիմել ՌԴ կազմ մտնելու խնդրանքով, ինչը շատ կհեշտացներ Արցախի բնակիչներին ՌԴ անձնագրերի տրամադրումը:

Լինելով ՀՀ ժողվարչապետի գործող եվնուխ՝ հարությունյան արայիկը մերժեց, ավելի ստույգ՝ ոչ մի բան չնախաձեռնեց այդ ուղղությամբ: Ահա թե ինչ է նշանակում եվնուխ լինել. որքան էլ ոչխար լիներ հարությունյան արայիկը, նա չէր կարող չգիտակցել, որ դա փրկություն է, բայց, այնուամենայնիվ, եվնուխությունը թույլ չտվեց դրան փրկվել, այսինքն՝ թռնել փաշինյան նիկոլի գլխից և հետևել մոսկովյան առաջարկին: Այս մասին ընդունված չէ գրել կամ խոսել, բայց սա փաստ է: Եվնուխի նախկին խորհրդական Հյուսնունցն էլ է իր երևանյան ընկերներին պատմել այս մասին, թե արայիկը, իբր, չի կողմնորոշվում ռուսների առաջարկի պահով, չի կարող նիկոլին դեմ գնալ և այլն, և այլն:

Եվնուխ հարությունյանի և Արցախի ղեկավարության մյուս անդամների շնորհիվ այսօր ունենք հայաթափված Արցախ: Պետք չէ հուշել, որ տեսականորեն անհնար է ՌԴ քաղաքացիներին հայրենազրկել, իսկ քանի որ այդ մասին գիտեին նաև փաշինյանն ու Ալիևը, ջանք չխնայեցին, որպեսզի վիժեցվի արցախահայերի ՌԴ քաղաքացի դառնալու պրոցեսը:

Ինչևէ, Դավիթ Բաբայանը, Դավիթ Նազարյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը պլյուս եվնուխը ստացան ցմահ ազատազրկում, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը որպես 65 տարեկանն անց՝ 20 տարի:

Եվնուխ հարությունյան արայիկի պարագայում ամեն ինչ պարզ է: Բայց Բակոն ու Արկադի՞ն, կարելի է հարցնել՝ նրանց за что?

Իհարկե, այդ երկուսին լակոտ եվնուխի հետ չես համեմատի, բայց պետք է հիշել Գլեբ Ժեգլովին, որը սովորեցնում էր Շարապովին. «Наказания без вины не бывает, Шарапов»:

Իհարկե, նրանք մեղք ունեն: Լավ, դժվա՞ր էր արդյոք էդքան ղարաբաղցու մեջ մի արժանի, նորմալ մարդ գտնել և իշխանությունը փոխանցել: Գտնել մեկին, որը, նախ, եվնուխ չլիներ, և երկրորդ՝ շան պես չծառայեր փաշինյան նիկոլին, որի մտադրությունները Արցախի հետ կապված որևէ մեկի համար այլևս գաղտնիք պիտի չլինեին: Իհարկե, դժվար չէր, ցանկության դեպքում այնպիսի մի ղարաբաղցի կբերեին Բակոյի տեղը, որ փաշինյան նիկոլը դառնար հավի ճուտ: Ի՞նչ պետք է աներ այդ ղարաբաղցին: իոաննիսյան դանիելի ու բաբաջանյան արմանի նմաններին պիտի Ղարաբաղից հեռու պահեր (որպեսզի պատերազմի առաջին րոպեներին չվերացվեր Արցախի ՀՕՊ-ի ու հրետանու կեսը՝ շնորհիվ իոաննիսյանի «նավոդկի», Շուշիում ոստիկանները չզոհվեին մշակույթի տանը բաբաջանյանի «նավոդկով» և այլն), պետք է դուրս բերեր Պաշտպանության բանակը փաշինյան նիկոլի ենթակայությունից, թեկուզ և Հայաստանից զինվոր չստանալու գնով, ավելին, այդ ղարաբաղցին կարող էր նաև մեզ ազատել փաշինյան նիկոլից: Բայց արցախյան էլիտան գնաց իր ուրույն՝ խոնարհության և, հետևաբար, ինքնասպանության ճանապարհով, ռիսկ չարեց առճակատվել ՀՀ ղեկավարության հետ: Արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք:

Քանի կա այս իշխանությունը, Բաքվից գեթ մեկ հայ չի վերադառնա, բայց իրավիճակ կարող է փոխվել: Սպասենք Թուրանի (TRIPP) փաստաթղթերին և կառուցման աշխատանքների մեկնարկին, դրանք ամեն ինչ կշտկեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ