«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Նահանջ լիբերալ-դեմոկրատական ծայրահեղություններից դեպի ավտորիտար կառավարում

Նահանջ լիբերալ-դեմոկրատական ծայրահեղություններից դեպի ավտորիտար կառավարում
12.02.2026 | 18:14

Կան բազմաթիվ զուգահեռներ կոմունիզմի և լիբերալ դեմոկրատիայի գաղափարների ու դրանց ճակատագրերի միջև։

Նախ և առաջ, դրանք երկուսն էլ շատ ցանկալի կարող էին լինել, եթե լինեին նաև իրագործելի և չափից դուրս հակասությունների մեջ չլինեին իրականության հետ։

Կոմունիզմի գաղափարի սոցիալիզմ կոչեցյալի ռուսական տեսակի դիմակայությունը կապիտալիզմի հետ 20-րդ դարի ընթացքում ցուց տվեց, որ այն իր անարտադրողական լինելու և մարդու էության հետ անհաշտ լինելու պատճառով մրցունակ չէր, որի պատճառով էլ ԽՍՀՄ-ը քայքայվեց։

Չինաստանի վերելքն էլ, որը հիմնված է մի քիչ այլ կերպ մեկնաբանված կոմունիզմի գաղափարի և մասնավոր սեփականության գաղափարի փոխզիջման վրա, մի ավելորդ անգամ ցույց է տալիս, որ կոմունիզմը իր դասական տեսակի մաքուր տեսքով անիրագործելի է։

Աշխարհում ընթացող գլոբալ բնույթի իրադարձություններն էլ ցույց են տալիս, որ իրագործելիության հետ կապված նույն ճակատագրական հարցը դրվում է նաև լիբերալ դեմոկրատիայի առաջ։

Քանի գնում, այնքան ավելի է հստակեցվում այն պնդումը, որ արևմտյան տեսակի լիբերալ դեմոկրատիայի գաղափարը, աշխարհում տևական, սկզբում եվրոպական և հետո էլ, արևմտյան, միաբևեռ գերիշխանության հետևանք է և, որը, նոր ուժային բևեռների առաջանալու հետ միասին, դառնում է անհամատեղելի իրականության կարիքների հետ, ներառյալ՝ պետական կառավարման օպերատիվությունը։

Միջազգային հարաբերությունների պրակտիկան ցույց է տալիս, որ Ռուսաստանի և Չինաստանի տեսքով ասպարեզ մտած ուժային նոր կենտրոնները, ըստ էության, ավտորիտար դեմոկրատիաներ են, որոնք շատ կողմերով և, առաջին հերթին, կազմակերպական կայունության իմաստով ավելի էֆեկտիվ են, քան, ասենք, ԵՄ-ը՝ իր լիբերալ դեմոկրատական ծայրահեղություններով։

Այս հանգամանքի կրիտիկական նշանակության հասկանալը ընկած է Թրամփի իշխանության և կառավարման նոր տեխնոլոգիաների հիմքում, որտեղ ուժային վերտիկալին շատ ավելի մեծ դեր ու նշանակություն է տրվում։

Նույն մոտեցման ներկայությունը հստակորեն զգացվում է նաև ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ստրատեգիայում, որպես հակակշիռ նոր ուժային բևեռների ավելի օպերատիվ կառավարման տեխնոլոգիաների։

Նման լիբերալ տեսակի կառավարման տեխնոլոգիաների առաջանալը հեշտ բացատրելի է, քանի որ եթե դու միաբևեռ աշխարհի տերն ես, ապա կրիտիկական որոշումներ կայացնելու ժամանակ շտապելու կարիք չունես, քանի որ դրանց հապաղման հետ կապված մեծ ռիսկեր չկան։

Հարցի դրվածքը լրիվ ուրիշ է, երբ դու ունես օպերատիվ ձևով կրիտիկական որոշումներ կայացնելու ունակ մրցակիցներ, և այդ ժամանակ որոշումներ կայացնելու լիբերալ դեմոկրատական մեխանիզմներն ու տեխնոլոգիաները հակասության մեջ են մտնում իրականության հետ։

Նման պայմաններում հարցերի միակ հնարավոր լուծումը մրցակիցների հետ հավասարակշռության հասնելն է, որն էլ պահանջում է նահանջ լիբերալ դեմոկրատական տեսակի ծայրահեղություններից դեպի ավտորիտար կառավարում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ