Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Ժայռին քար նետողները միշտ էլ կործանվել են իրենց իսկ նետած քարի բեկորներից

Ժայռին քար նետողները միշտ էլ կործանվել են իրենց իսկ նետած քարի բեկորներից
14.02.2026 | 19:48

14 փետրվարի, 2026 թվական։

Օրացույցում սա ընդամենն ամսաթիվ է, բայց հայոց պատմության մեջ կմնա որպես սրբապղծության և ուրացման օր ու տարեթիվ։

Այն, ինչ կատարվեց այսօր, սոսկ քաղաքականություն չէ։

Քաղաքականությունը ենթադրում է շահեր, դիրքորոշումներ, պայքար։

Անիրական Հայաստանում կատարվածը պետականորեն կազմակերպված հանցագործություն է, արմատների ուրացում։

Հայաստանի թրքահպատակ վարչախմբի ուղիղ հրահանգով՝ քրեական հետապնդում է սկսվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, և արգելվել է նրա ելքը երկրից։

Երկու օր շարունակ «Կաթողիկոսությունը չհանելու» մասին էժանագին թամաշան ընդամենը տեղեկատվական ծուխ էր՝ քողարկելու այսօրվա ստորությունը. շղթայել Ամենայն Հայոց Հայրապետին սեփական հայրենիքում և մեկուսացնել Հայ Եկեղեցին աշխարհից։

Սա պատմական խայտառակություն է, որը չեն ներելու ո՛չ անցյալը, ո՛չ ապագան։

Չի ներելու անցյալը, որովհետև սա դավաճանություն է մեր նախնիների, սուրբ հայրապետների և այն բոլոր սերունդների հանդեպ, ովքեր արյամբ ու աղոթքով պահել են Մայր Աթոռը։

Չի ներելու ապագան, որովհետև այսօրվա ստորությունը զրկում է գալիք սերունդներին իրենց հոգևոր ժառանգությունից և ամուր հենարանից։

Չի ներելու և Բարձրյալը։

Վերջին խոսքը միշտ էլ Նրանն է։

Տիրոջ դատաստանից դեռ ոչ ոք չի խուսափել։

Լռում են միայն մտավորականները։

Եվ այդ խլացնող լռությունն այսօր դարձել է հանցակցություն։

Եթե այս սրբապղծությունից հետո էլ նրանց բերանները փակ են, իսկ գրիչները՝ ամլացած, ապա...

․․․ապա դուք այլևս չկաք, հայոց մտավորականներ։ Դուք վերածվել եք սուտը, ուրացումն ու դավաճանությունը սպասարկող անձնակազմի, որի հայացքը դեռևս գամված է «տիրոջ» արյունաթաթախ ու գող ձեռքերին՝ «մի կտոր հարմարավետություն» մուրալու սպասումով։

Երբ շղթայում են ազգի Հոգևոր Հորը, իսկ դուք լռում եք՝ ձեր բոլոր գիտական կոչումներն ու գրական դափնիները վերածվում են կեղտոտ փոշու։

Կա՛մ խոսեք՝ հիմա, կա՛մ հավերժ ջնջեք ձեր անունները հայ ազգի ու նրա մշակույթի տարեգրությունից։

Հա՛յ մարդ,

Այսօր քեզնից խլում են վերջին սրբությունը, որը քեզ պահել է որպես Տեսակ։

Սա պայքար չէ անձերի համար, սա քո Բնագրի ոչնչացումն է։

Եթե դու այսօր թույլ տաս, որ քո Եկեղեցու Գահակալին քննչականի միջանցքներով տանեն՝ «թրքահպատակության» դասեր տալու, ուրեմն դու արժանի չես ո՛չ հայրենիքին, ո՛չ հայի ինքնությանը։

Սա վերջին սահմանն է։

Ժայռին քար նետողները միշտ էլ կործանվել են իրենց իսկ նետած քարի բեկորներից։

2026 թվականի փետրվարի 14-ը պետք է դառնա ոչ թե մեր ամոթի, այլ մեր ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԱՐԹՈՆՔԻ օրը։ Ժայռը չի սասանվելու, բայց փոշին պետք է մաքրվի մեր կյանքից՝ անվերադարձ։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ