Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Համակարգային կուրության ամենախոսուն վկայությունը

Համակարգային կուրության ամենախոսուն վկայությունը
13.07.2026 | 10:35

Անպայման կարդացեք, Ժողովուրդ ջան, տեսեք, թե «մեր» կենդանաբանական այգին ինչերով է զբաղված։ Եվ սրանք որևէ մեկին կարող են կոռուպցիայի, թալանի մեջ մեղադրե՞լ։

«Երևանի կենդանաբանական այգուց 14 արջ ու 12 անգղ հայտնվեցին Ջամնագարում, մի քանի Պրժևալսկու ձի ու կուլան՝ անկման ակտերում։ Տասնյակ հազվագյուտ կենդանիներ՝ ՍԻԹԵՍ արտոնագրերով, հայաստանյան առևտրային ցանցի միջոցով, հայտնվեցին մասնավոր ցանկապատի հետևում։ Փաստաթղթերն ամեն տեղ կան. նվիրատվության պայմանագրեր, անկման ակտեր, արտահանման լիցենզիաներ։

Ամեն ինչ ձևակերպված է, ամեն ինչ ստորագրված է։

ԵԱԶԱ-ն ուսումնասիրում է։ ՎԱԶԱ-ն սկզբունքներ ունի։ Քաղաքապետարանը բացատրություններ է տվել։ Ինտերպոլի կողմից հետախուզվողի հետ կապված ընկերությունը շարունակում է գործել։ «Վանտարա»-ն շարունակում է ընդունել։

Սա դառնում է համակարգային կուրության ամենախոսուն վկայությունը։

Հասմիկ Ս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ