Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Դժվարին դաս

Դժվարին դաս
30.10.2026 | 00:03

Հոկտեմբերի 30

Սպասե՛ք և, ի վերջո, կվայելեք ուրախությունն այն մարդու, ով կարող է համբերությամբ սպասել՝ հուսալով, որ ամեն ինչ լավ կլինի։ Վերջին ու ամենադժվար դասը սպասելն է։
Ուրեմն սպասե՛լ սովորեք։
Այս երեկո արդեն ուզում էի ասել. «Ներո՛ղ եղեք, Իմ որդիներ, որ թույլ տվեցի այս հավելյալ բեռը դնել ձեզ վրա, թեկուզև կարճ ժամանակով»։
Սակայն ուզում եմ իմանաք, որ այն պահից, երբ դուք ձեր պահանջները Ինձ հանձնեցիք և հետամուտ չեղաք ուրիշ օգնության, այդ վայրկյանից իսկ Ես նկատի առա ձեզ օգնություն և փրկություն հասցնելու ամենակարճ ճանապարհը։
Գալիք աղետից փրկվելու համար սովորելու շատ բան ունեք։ Բայց Բարեկամը, որի հետ ահա կանգնած եք ձախողումների, մեռած փառասիրության ու լքված ցանկությունների գերեզմանի մոտ, այդ Ընկերակիցը բոլոր ժամանակների համար մնում է նույն հավատարիմ Բարեկամը։
Դիտվել է՝ 1922

Մեկնաբանություններ