-
08.07.2014|
15:05
Ըստ երևույթին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը բավականին սպասված էր. «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում «ասեղ գցելու» տեղ չկար, իսկ հարցերի տարափին էլ պարոն Հովհաննիսյանը չէր հասցնում պատասխանել:
-
08.07.2014|
14:49
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ տեղի են ունեցել միասնական քննությունների լրացուցիչ փուլի «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունները: Նախարարը շրջել է քննասենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին, զրուցել քննական թեստերի և քննությունների կազմակերպման ընթացքի մասին:
-
08.07.2014|
14:16
«Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին ձգձգվում է նաև այն հանգամանքից ելնելով, որ անդամակցում է մի կազմակերպության, որի երեք հիմնադիր անդամները լուրջ խնդիրներ ունեն միմյանց հետ, Բելառուսը և Ղազախստանը Հայաստանին օգտագործում են Ռուսաստանի հետ բանակցություններում ավելի նպաստավոր պայմաններ թելադրելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
-
08.07.2014|
12:00
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական 5-րդ փառատոնի փակման համերգը` «Արս Լունգա» ՀԿ-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հետ համատեղ: Ծրագրում` Յ. Հայդն, Վ. Ա. Մոցարտ, Լ. վան Բեթհովեն:
-
07.07.2014|
22:24
«Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հուլիս-օգոստոս ամիսներին Շուշիում կկազմակերպվի «Հայորդիներ» ամենամյա 5-րդ բանակումը, որը կայանալու է 5 փուլով:
-
07.07.2014|
15:27
Մահացել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: Շևարդնաձեի օգնական Մարինա Դավիթաշվիլին հաստատել է լուրը ria.ru-ի հետ զրույցում:
-
07.07.2014|
15:24
Իր մեկամյա գործունեության ընթացքում Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը մշտապես հաղորդակից է եղել քաղաքի խնդիրներին և ուշադրության կենտրոնում պահել դրանք:
-
07.07.2014|
15:12
Հայաստանը չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը նույնիսկ մինչև հունվար: Այս մասին այսօր հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
-
07.07.2014|
12:12
Սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ասվում է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
-
06.07.2014|
17:53
Հուլիսի 6-ին` ժամը 11.13-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքից 7 կմ հարավ տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: