ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ուկրաինան սկսում է

Ուկրաինան սկսում է
03.09.2013 | 22:04

Արձակուրդներից հետո այսօր սկսվել է Ուկրաինայի յոթերորդ գումարման Գերագույն Ռադայի երրորդ նստաշրջանը` երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և վարչապետ Նիկոլայ Ազարովի գլխավորած կառավարության մասնակցությամբ: Ընդդիմությունը հանգիստ է ընդունել նրանց ներկայությունը: Յուլիա Տիմոշենկոյի «Բատկովշչինայի» պատգամավորները նրա դիմանկարով սպիտակ ֆուտբոլկաներով են ներկայացել նիստին: Խորհրդարանի երրորդ նստաշրջանի աշխատանքները ընդդիմությունը մտադիր չէ կասեցնել, քանի որ այս ընթացքում պիտի ընդունվեն այն օրինագծերը, որոնք Ուկրաինային հնարավորություն կտան նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ