ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Նալբանդյանը նախապայմաններ չի ընդունում

Նալբանդյանը նախապայմաններ չի ընդունում
12.12.2013 | 17:59

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՍԾՏՀ 29-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում համատեղ ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին: Դիտարկմանը, թե մամուլում եղել են հրապարակումներ, որ Դավուդօղլուն պատրաստվում է Երևանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, ուստի թուրքական կողմի փորձերը՝ կապակցել դա այլ հարցերի հետ, նախապայմաններ առաջ քաշել, ապարդյուն են և անիմաստ»:

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ