Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Քաղաքական դաշտը բաժանվում է երեք խմբի

Քաղաքական դաշտը բաժանվում է երեք խմբի
01.02.2014 | 20:39

Մամլո ասուլիսում ԱԽ քարտուղար և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց նաև քաղաքական դաշտի վերաբերյալ իր տեսակետը. «Այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտը ես կբաժանեի մի քանի խմբի՝ առաջին. իրենց այլընտրանք հռչակող կամ իշխանությանը լոյալ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժեր՝ ԲՀԿ, ՀՅԴ, որ լոյալ են իշխանության նկատմամբ, ունեն պետական-իշխանական լծակներ պետական կառավարման համակարգում, խորհրդարանում, գործադիր իշխանության միջին օղակներում, ուղղակիորեն ներգրավված չլինելով կառավարության մեջ: Նրանք հանդես են գալիս իրենց դիրքորոշումներով, նաև իրենց շուրջը ձևավորում են որոշակի ընդդիմադիր տրամադրություններ, քաղաքական կառույցներ կամ հոսանքներ: Երկրորդ բևեռը ընդդիմությունն է, որը իր դիրքորոշումների հստակեցման փուլում է: Ինչպիսի ընդդիմադիր բևեռ կձևավորվի Հայաստանում, ցույց կտա ժամանակը: Ամեն մի իշխանության՝ լավ աշխատելու համար, անհրաժեշտ է ընդդիմություն: Երրորդ բևեռը իշխանությունն է, կոալիցիա կազմած ուժերը՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը: Ժամանակից առաջ չընկնենք: Քաղաքական ուժերը հռչակում են իրենց առաջնահերթությունները, ծրագրերը: Ես կարծում եմ, որ 2014-ը կլինի քաղաքական ակտիվ զարգացումների տարի, որովհետև քաղաքական կյանքը գնալով թեժանում է, զուգընթաց ակտիվանում են նաև քաղաքական ուժերը»:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ