Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Խաչատրյան» տրիոն նշում է 15-ամյակը

«Խաչատրյան» տրիոն նշում է 15-ամյակը
14.02.2014 | 16:09

Մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական նվագախումբը հրավիրում է անչաձ սպասված համերգի՝ նվիրված «Խաչատրյան» տրիոյի 15-ամյակին։ Տեղի կունենա համատեղ համերգ «Խաչատրյան» տրիոյի հետ։ Ի դեպ, տրիոն իր 15-ամյա պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալու նվագախմբի հետ:

Ծրագրում՝ Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Եռակի կոնցերտ, երկ 56 դո մաժոր, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Կարապի լիճը» սյուիտ, երկ 20ա։ Մենակատարներ՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ)։ Դիրիժոր ՝ Սերգեյ Սմբատյան։

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ