Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Յուլիա Տիմոշենկոն ազատ է արձակվել

Յուլիա Տիմոշենկոն ազատ է արձակվել
22.02.2014 | 17:36

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այսօր ազատ է արձակվել բանտից: Նա բանտարկված էր Խարկովում: Ազատվելուց առաջ նախկին վարչապետը գտնվում էր բուժման մեջ քաղաքային հիվանդանոցներից մեկում: «Բատկիվշչինա» կուսակցության տեղական բաժանմունքի անդամները նրան վերցրել են հսկողության տակ:

Ավելի վաղ Բարձրագույն Ռադան ընդունել էր որոշում Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակման համար:
Պատգամավորները քվեարկել են խտրական հոդվածի դեմ, որով ազատ է արձակվել Յուլիա Տիմոշնեկոն: Նրանք նշել են, որ այդ որոշումը ստորագրելու իրավունք ուներ Վ. Յանուկովիչը:

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ