Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սլովակիայում նախագահ են ընտրում

Սլովակիայում նախագահ են ընտրում
29.03.2014 | 14:59

Սլովակիայում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ թեկնածուներ՝ գործող վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և անկուսակցական Անդրեյ Կիսկայի մասնակցությամբ: Ընտրատեղամասերը բացվել են ժամը 7-ին և աշխատելու են մինչև 22-ը: Քվեարկությանը կարող են մասնակցել 4,3 միլիոն ընտրողներ: Նախնական արդյունքները հայտնի կդառնան արդեն գիշերը: Նախագահական ընտրությունների մարտի 15-ին կայացած առաջին փուլին մասնակցում էին 14 թեկնածուներ, Ռոբերտ Ֆիցոն ստացել էր ձայների 28 տոկոսը, Անդրեյ Կիսկան՝ 24: Վերլուծաբանների գնահատականով՝ երկու թեկնածուներն էլ հաղթելու հավասար հնարավորություններ ունեն:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ