Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Մոսկվան հերքում է ու հաստատում

Մոսկվան հերքում է ու հաստատում
05.04.2014 | 19:07

«Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված է նախագահ Սերժ Սարգսյանի ներքաղաքական խնդիրներով»,168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը։

«Սա Մոսկվայի հետ կապված է այնքանով, որքանով կարելի է պատկերացնել՝ որպես Մոսկվայի ճնշման հետևանքով կայացված որոշում։ Անշուշտ, Մոսկվան ցանկանում էր ազատվել Տ. Սարգսյանից, բայց, ինչպես հաճախ է լինում այսպիսի իրավիճակներում, ներքաղաքական որոշումները թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում կայացվում են արտաքին քաղաքականության անհրաժեշտության շղարշի տակ։ Այդպես եղավ նախորդ տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ-ն արտաքին քաղաքական անհրաժեշտության պատճառաբանությամբ հրաժարվեց եվրաինտեգրումից, թեև, ես կարծում եմ, որ պատճառը բացառապես ներքաղաքական էր։ Նույն կերպ էլ հիմա Մոսկվան դարձավ շատ հարմար ֆոն այն գործողության համար, որին դիմեց Սերժ Սարգսյանը՝ լուծելով բացառապես իր ներքին խնդիրները»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ