Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Խոկման արարողություն

Խոկման արարողություն
05.05.2014 | 23:58

Մայիսի 6-ին` ժամը 18:30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա հերթական «Խոկման» արարողությունը: «Խոկման» արարողության ընթացքում «Կանաչ կիրակի» թեմայի շուրջ քարոզ կլինի, որից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան:
Հավարտ արարողության` «Տէր, ողորմեա...»-ի` ծնկաչոք երգեցողությամբ հավատացյալները համատեղ կաղոթեն մեր երկրի և Եկեղեցվո զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործերի հաջողության համար:

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ