Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ռոքն ընդդեմ եզդի ժողովրդի ցեղասպանության

Ռոքն ընդդեմ եզդի ժողովրդի ցեղասպանության
04.09.2014 | 12:53

«Օգնիր եզդիներին» հասարակական նախաձեռնությունը, ՀՀ Ազգային ժողովի աջակցությամբ, կազմակերպում է բարեգործական ռոք համերգ՝ եզդի ժողովրդին զորակցելու նպատակով: Կմասնակցեն Արտո Թունջբոյաջյանը, Aram MP3-ին, «Ոստան հայոց», «Բամբիռ», «Dorians», «Empyray», «The beautifiled project» խմբերը:

Համերգը տեղի կունենա այսօր` 20:00-ին, Ազգային ժողովի այգում: Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ