ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Աշունն էլ է քուչո, ու՞մ վրա է հաչում

Աշունն էլ է քուչո, ու՞մ վրա է հաչում
03.09.2023 | 23:02

Մի շուն էնքան հաչաց,

որ մի աշուն եկավ։

Մի շուն էնքան հաչաց, թե`

միայնակ եմ, արի՛։

Նա վերցրեց եկավ,

դեղին տերև կաթեց

շան աչքերից։

Եվ մի ազնիվ արցունք

ընկավ ու խշխշաց,

ընկավ ու փշրվեց

աշնան ոտքերի տակ։

Աշունն էլ է հաչում,

աշունն էլ է կանչում,

բայց ու՞մ։

Էս կիրակի օրով

աշունն էլ է քուչո,

ու՞մ վրա է հաչում

տխու՜ր-տրտու՜մ...

Գագիկ Սարոյան

Դիտվել է՝ 5226

Մեկնաբանություններ