Հարգելի լրագրողներ և Միքայել Սրբազանի առողջական վիճակով անհանգստացող մարդիկ, հաշվի առնելով ձեր բազմաթիվ հարցումները, տեղեկացնում ենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Իզմիրլյան ԲԿ-ում վիրահատվել է։
Այժմ գտնվում է Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատական բաժանմունքում, ստանում է հետվիրահատական բուժում։
Միքայել Սրբազանի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ հայտնել չենք կարող, քանի որ դրանք համարվում են բժշկական գաղտնիք:
Իզմիրլյան բժշկական կենտրոն