Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ա. Ի. ՄԱՆԹԱՇԵՒ

Ա. Ի. ՄԱՆԹԱՇԵՒ
20.02.2025 | 07:19
1908 թ․ հրապարակված այս երգիծանքի հեղինակը գյուղատնտես, խմբագիր-հրատարակիչ Աշոտ Աթանասյանն է (1870, Երևան - 1941, Երևան):
Ա. Ի. ՄԱՆԹԱՇԵՒ
Երեսուն տարիներից ի վեր, երբ մէկի գլխում մի միտք է ծագում և այդ մտքի համար փող է հարկաւոր լինում, այդ մէկի գլխում իսկոյն պատկերանում է միլիօնատէր Ա. Մանթաշևը…
-Հը՞, արի դիմեմ Մանթաշևին, նրանից ի՞նչ կըպակասի որ, ընդամենը մի քանի րուբլի…
Մտածում են և գրում, գրում են ու գրածի ետևից գնում: Չգիտեմ ա՞յդ էր արդեօք պատճառը թէ մի ուրիշ պատճառ կար, բայց Ա. Մանթաշևը սուս ու փուս փախաւ մեր երկրից…
Ասում են, որ նա այժմ այնքան շատ նամակներ ու դիմումների չի ստանում, մանաւանդ, ասում են, ամեն մարդ րիսկ չէ անում մի քանի հարիւր րուբլի ծախսել և Փարիզ նրա մօտ գնալ…
Բայց դրանով Մանթաշևի դրութիւնը շատ էլ չի լաւանում… Ճիշտ է տասնեակ րուբլի ուզողները չեն գնում նրա մօտ, բայց հազար ուզողները ոչ ծախք են հարցնում, ոչ ճանապարհ և ուղղակի նրա զանգը քաշում…
Եւ ի՞նչ են կորցնում, հազար չտայ, հօ ճանապարհածախսը կըտայ:
Եւ, ինչպէս փաստերը ցոյց են տալիս, նա տալիս է և տալիս է կաթնատու այն կովի նման, որը ճիշտ է սկզբում չեմ ու չում է անում, աքացի է տալիս, մի քիչ պօզահարում է, բայց հէնց որ պտուկները առար ձեռքդ և մի լաւ մաժեցիր, գժութիւնը մի կողմ է թողնում, հետևի ոտները լայն բացում է և…
Բա՜, բա՜ անելով լաւ լազաթին կթւում է:
Եւ նրան կթում են ամեն տեսակ մարդիկ, ի հարկէ միայն լաւ գործերի համար՝ Ահարոնեան Ներսիսեան դպրոցի, Վանքը Էջմիածնի վերաշինութեան, Շիրվանզադէն հայ գրականութեան, հայ խմբագիրը հայ հրապարակախօսութեան, դրամատիք ընկերութիւնը յօգուտ հայ բեմի, ուսանողը, տէրտէրը, բժիշկը, բոլորն էլ յօգուտ ի հարկէ լաւ նպատակների…
Միայն ափսոս, որ Մանթաշեանները քիչ են և մի քիչ էլ գիժ…
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Դիտվել է՝ 17959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ