Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Որո՞նք են չափորոշիչները

Որո՞նք են չափորոշիչները
15.07.2025 | 14:24

Որո՞նք են ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու չափորոշիչները` ժողովրդավարությու՞նը, ժողովրդագրությու՞նը, տնտեսության մակարդա՞կը, աշխարհագրական դի՞րքը, հարուստ ընդե՞րքը, արևմտյան արժեքնե՞րը, ծանոթությու՞նը, թե՞ չափորոշիչներ չկան:

Օրինակ` ինչու՞ է Մոնտենեգրոն (Չեռնոգորիան) ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ և Եվրամիության անդամության թեկնածու:

Ավելին` ինչու՞ է Մոնտենեգրոյում (Չեռնոգորիայում) շրջանառվում եվրո:

Ժողովրդավարությու՞ն:

Չեմ կարծում:

Կան բազմաթիվ շատ ավելի ժողովրդավար պետություններ, որոնց Եվրամիությունը «մոտ չի թողնում»:

Եվ հակառակը` Եվրամիության անդամ են ժողովրդավարությամբ «չփայլող» պետություններ:

Ժողովրդագրությու՞ն:

Մոնտենեգրոյում (Չեռնոգորիայում) այդքան քիչ ազգաբնակչություն կա, որ ժողովրդագրությունից խոսելն անիմաստ է:

Տնտեսությու՞ն:

Մոնտենեգրոն (Չեռնոգորիան) տնտեսություն գրեթե չունի:

Բառացիորեն չկա ապրանք, որն արտադրված լինի Մոնտենեգրոյում (Չեռնոգորիայում):

Մոնտենեգրոն (Չեռնոգորիան) չունի հարուստ ընդերք և աշխարհագրական իմաստով գտնվում է փակուղում:

Արևմտյան արժեքնե՞ր:

Մոնտենեգրոյի (Չեռնոգորիայի) մայրաքաղաք Պոդգորիցայում մինչ օրս կան, օրինակ, Հարավսլավիայի բռնապետ Իոսիպ Բրոզ Տիտոյի և Հոկտեմբերյան հեղափոխության անվան պողոտաներ, իսկ կենտրոնական փողոցներում փակցված են «Մոնտենեգրոն կանգնած է Պաղեստինի կողքին» պաստառները:

Հիշեցնեմ` խոսքը ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, Եվրամիության անդամության թեկնածու պետության մասին է, որտեղ շրջանառվում է միայն եվրո:

Մեծ հաշվով, բացառված չէ «ծանոթությամբ» ՆԱՏՕ-ի և Եվրամիության մեջ մտնելը, սակայն այդօրինակ ծանոթություններ ոչ բոլոր պետություններն ունեն:

Իսկապես` որո՞նք են ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամագրվելու չափորոշիչները: Գոնե Մոնտենեգրոյի (Չեռնոգորիայի) օրինակով այդօրինակ չափորոշիչներն անհայտ են: Թեպետ, կա Մոնտենեգրոյի (Չեռնոգորիայի) ՆԱՏՕ և Եվրամիություն մտնելու մեկ ողջամիտ վարկած: Դա վերջինին Սերբիայից բաժանելու գինն է:

Այսինքն, ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը միանալու համար որևէ որոշակի չափորոշիչներ չկան կամ դրանք ֆիկտիվ են:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ,Գ.

Իսկ ի՞նչ գին ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամության համար պետք է վճարի Հայաստանը:

Եթե, իհարկե, Հայաստանին ցանկանան տեսնել ՆԱՏՕ-ում կամ Եվրամիությունում:

Դիտվել է՝ 4474

Մեկնաբանություններ