ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Գողացող ձեռքը կտրել է պետք

Գողացող ձեռքը կտրել է պետք
26.10.2012 | 17:30

Խանջյան փողոցում կիսակառույց շենքի փլուզման խայտառակ փաստը երեկվանից ֆեյսբուքյան օգտատերերի ռմբահարումների թիրախն է դարձել: Սոցիալական հարցերի նախկին փոխնախարար ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ, օրինակ, մի քանի անդրադարձ է արել նույն թեմայով, որոնցից մեկում, մասնավորապես, գրում է.

«Եթե չեմ սխալվում, Խանջյան փողոցի երկայնքով Օղակաձև զբոսայգին է: Այդյո՞ք այդ շինարարությունը զբոսայգու մեջ է եղել: Եվ եթե այո, այդյո՞ք գլխավոր հանցանքը դա չէ: Թե՞ մենք այդպես էլ չսովորեցինք գլխավորը երկրորդականից զանազանել:
Իսկ մեղավորներն առաջին հերթին նրանք են, ովքեր Երևանը, որպես ժողովրդից գողացված ապրանք, վաճառքի են հանել, երկրորդ հերթին` նրանք, ովքեր մասնակցում են այդ հանցագործ առևտրին: Իսկ ամենից մեղավորը հենց ժողովուրդն է, որն այնպես է մոլորվել, որ մոռացել է տարրական ճշմարտությունը` սեփական տան դուռը գողի առջև պետք է փակ պահել և գողի ձեռքն էլ պետք է կտրել»:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ