ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արթնության պահը կգա կամ գիտակցմամբ ու ներքին էվոլյուցիայի, կամ արտաքին պարտադրմամբ ու կորուստների միջոցով

Արթնության պահը կգա կամ գիտակցմամբ ու ներքին էվոլյուցիայի, կամ արտաքին պարտադրմամբ ու կորուստների միջոցով
21.07.2026 | 20:28

Արդի հայ հասարակության մեջ ոչ միայն անիմաստ, այլև վտանգավոր է դարձել մեծ գաղափարների մասին խոսելը։

Կայսերական անցյալ կամ ներկա ունեցող ժողովուրդները շարունակում են փնտրել նոր ու հավակնոտ ծրագրեր, իսկ սրա պարադոքսն այն է, որ հին քաղաքակրթությունների ժառանգները (ինչպիսին մենք ենք) ո՛չ միայն մերժում, այլև ծաղրում են ցանկացած գաղափար, որն ինքնամեծանալու, հավակնություններ դրսևորելու մասին է։

Մեր հասարակությունը, օտար և թշնամական քարոզչությունների ներքո, վերածվում է ինքն իրեն մերժող, սեփական նախնիների իդեալներից հրաժարվող մի անպիտան զանգվածի, որի նմանն էր աստվածաշնչյան սոդոմգոմորյան հասարակությունը, որն անխուսափելի մահվան դատապարտվեց։

Ինձ համար ցավ է տեսնել, թե ինչպես է իմ ժողովուրդը վերածվում անզգա, ինքն իրեն մերժող, անառակության ու հայհոյախոսության, բարոյական անկման ժամանակակից օրինակի։

Սակայն ներքին վստահություն ունեմ, որ հայերիս պարագայում դա չի կարող երկար տևել, որովհետև արթնության պահը կգա կա՛մ գիտակցմամբ ու ներքին էվոլյուցիայի, կա՛մ արտաքին պարտադրմամբ ու կորուստների միջոցով;

Արա Լ. Պողոսյան

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ