Ժնևում հինգշաբթի անցկացված ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները, ըստ Թրամփի վարչակազմի, դիվանագիտության վերջին հնարավորությունն էր, նախքան որոշելը՝ սկսե՞լ պատերազմ, թե՞ ոչ: Ըստ խնդրին ծանոթ աղբյուրի՝ ամերիկյան կողմը հիասթափված է եղել Իրանի դիրքորոշումից։ Իրանը մերժել է ուրանի հարստացումից մշտապես հրաժարվելու, իր միջուկային օբյեկտները ապամոնտաժելու և ուրանի պաշարները երկրից դուրս բերելու պարտադրանքը։                
 

«Արմեն Դուլյան-2026» մրցանակաբաշխության մեկնարկը տրված է

«Արմեն Դուլյան-2026» մրցանակաբաշխության մեկնարկը տրված է
27.01.2026 | 19:30

Հունվարի 27-ին՝ հայտնի լրագրողի մահվան առաջին տարելիցի օրը, Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարում է Արմեն Դուլյան-2026 մրցականաբաշխության մեկնարկի մասին։

Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը (բնօրինակը՝ կից լուսանկարում)։ Մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվում։

Մրցութային հանձնաժողովի կազմը կհրապարակվի առաջիկայում: Մրցանակային գումարի, արձանիկի կրկնօրինակի և հանդիսության անցակցման համար շուտով կհայտարարվի դրամահավաք։

Մրցանակաբաշխությունը հանդիսավոր հավաքով կամփոփվի Արմեն Դուլյանի ծննդյան օրը՝ մայիսի 26-ին։ Արմեն Դուլյան մրցանակաբաշխությունն ամենամյա է, 2026-ինը՝ առաջինն այդ շարքում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է՝ 2733

Մեկնաբանություններ