ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ինչու են խոշոր խաղացողները հանդուրժում Ալիևին

Ինչու են խոշոր խաղացողները հանդուրժում Ալիևին
08.03.2026 | 16:25

Եթե Իրանը ուժեղ հարված հասցնի Ադրբեջանին, կսրվեն հարաբերությունները Թուրքիայի ու Պակիստանի հետ: Ադրբեջանական նավթը այս հակամարտության մեջ զգալի գործոն է, քանզի Բաքուն Իսրայելի հիմնական նավթի մատակարարն է: Եթե հաշվի առնենք այն, որ վերջին օրերին Իրանը պարալիզացրել է Ծոցի երկրներից նավթի արտահանումը, ազերական նավթի կարևորությունը կրկնապատկվում է, եթե ոչ ավելին: Բայց միևնույն է, Իրանի համար այժմ դեռ ռիսակային է ազերական նավթային ենթակառուցվածքների ոչնչացումը:

Ռուսաստանը հանդուրժում է Ալիևի բոլոր ջղաձգումները, որովհետև, ուկրաինական պատերազմի առկայության պայմաններում, չի ցանկանում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ: Բացի այդ, Ռուսաստանը, պատժամիջոցների տակ հայտնվելուց հետո, Բաքու-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Էրզրում գազամուղը օգտագործում է(էր) պատժամիջոցներից խուսափելու համար, ռուսական նավթն ու գազը այդպես հասնում էր Եվրոպա: Բայց ԵՄ-ը, կարծես, այս պատուհանը գրեթե փակել է:

Սակայն վերջին օրերին ծագած Ծոցի երկրներից նավթի ու գազի արտահանման խնդիրները աշխատեցին Ռուսաստանի օգտին. Չինաստանն ու Հնդկաստանը կտրուկ ավելացնում են ռուսական նավթի ներմուծումը, չինացիները կավելացնեն նաև ռուսական գազի ներմուծումը:

Ռուսաստանի համար մեծ գայթակղություն է այս պահին ադրբեջանական նավթային հեքիաթի դադարեցումը, բայց միևնույն է, առայժմ Ռուսաստանի համար նույնպես ռիսկային է Բաքվի «լույսերը մարելը»: Դա շատ դյուրին գործ է, մեկ-երկու ԱԹՍ-ով Բաքվի նավթագազային բաշխիչ կայանները շարքից դուրս կբերվեն:

ԱՄՆ-ն ու Իսրայելը, այդ հանգամանքից օգտվելով, Ալիևին ամեն կերպ կներքաշեն պատերազմի մեջ, ինչից հետո կարող են սրտապնդվել ու խառնվել Թուրքիան, Պակիստանը և ողջ ՆԱՏՕ-ն: Իրանի ու Ռուսաստանի դեմ դուրս կգան մի քանի ուղղություններից:

Վերջին հաշվով, անկախ ամեն ինչից, ԱՄՆ-ն ու Իսրայելը Ալիևին ստիպելու են գնալ այս քայլին, նա պարտք է: Ղարաբաղ է ուզել՝ տվել են, Հայաստանի սահմաններից է ճանկել՝ թույլ են տվել, միջանցք է ուզել՝ տվել են, պարտքերը պիտի վերադարձվեն:

Այս մեծ խաղում ամենահուսադրողն այն է, որ այժմ 1941 թվականը չէ, աշխարհում գոյություն ունի գերտերություն, որն այս աղմուկի մեջ դեռ ոչ մի քայլ չի կատարել, դեռ անմիջական մասնակցություն չունի: Չինական վիշապը նոր-նոր ավարտել է Նոր տարվա տոները, մտել է աշխատանքային ռիթմի մեջ ու հանգիստ հետևում է գաճաճների գզվռտոցին: Եթե Չինաստանը բացահայտ միանա ռուս-պարսկական տանդեմին, հավաքական Արևմուտքը, իր բոլոր սատելիտների հետ, որևէ շանս չի ունենալու: Չնայած, Ուկրաինական պատերազմը արդեն իսկ ի ցույց է դրել Արևմուտքի ցաք ու ցրիվ, անպատրաստ, անգաղափար վիճակը: Եթե պարսկական անօդաչուների դեմ պայքարելն է դժվար, ինչպե՞ս պիտի պայքարեն չինականների դեմ: Նույն վիճակը նաև բալիստիկ հրթիռների ու այլ զինատեսակաների մասով է: Բյուրոկրատիայի ու կոռուպցիայի մեջ ներծծված ԱՄՆ-ն ու ԵՄ-ը կենցաղային ապրանքներ ու ավտոմեքենաներ չեն կարողանում արտադրել առանց Չինաստանի, ԱԹՍ ու հրթիռ արտադրելը Չինաստանի պես հսկայի համար խաղ ու պար է:

Եվ հետո, թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանը, ունենալով 1941-1945 թվականների դառը փորձը, դժվար թե կրկին մտնեն Բրիտանիայի ու ԱՄՆ-ի կազմակերպած մսաղացի մեջ:

Առայժմ բացահայտ դեմ է արտահայտվում Իսպանիան, բայց մյուս եվրոպական երկրներում, նույնպես ցանկություն չկա հանուն ԱՄՆ-ի ու Իսրայելի մտնել մեծ պատերազմի մեջ: Եվրոպացիները չեն մոռացել, վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարների անհարգալից վերաբերմունքը:

Մենք՝ առայժմ փաս, մենք կուկուռուզ ենք ուտում, բայց ներքին կոնսոլիդացիան պարտադիր է...

Արա Արայան

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ