«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դեռ որևէ լուր չունեն հայտնելու

Դեռ որևէ լուր չունեն հայտնելու
15.09.2013 | 14:10

Շաբաթվա սկզբին քաղաքական կյանքում աշխուժություն մտցրեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով հայտարարեց, թե պատրաստվում է բողոքի ակցիաներ նախաձեռնել՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների՝ Մաքսային միություն մտնելու մասին կայացրած որոշման: Նա նշել էր նաև, որ պատրաստվում է այդ առթիվ հանդիպումներ և խորհրդակցություններ անցկացնել տարբեր քաղաքական գործիչների հետ:

Irates.am-ը «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե երբ կսկսվեն բողոքի ակցիաները և որ քաղաքական գործիչների հետ են այս ընթացքում հանդիպել:

«Դեռ որևէ լուր չունենք հայտնելու»,- հակիրճ արձագանքեց Արտակ Զեյնալյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ