ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աղոթարան

Աղոթարան
27.03.2015 | 00:01

Ամենազո՛ր Տեր, իմ սուրբ հայրենյաց երկնայի՛ն պաշտպան, առաջնորդիր ինձ, որպեսզի ես էլ կարողանամ իմ կրտսեր եղբայրներին հայրենանվիրության օրինակ լինել՝ նրանց զինվորական կրթության և դաստիարակության համար: Օգնիր ինձ անսայթաք ճանապարհով առաջնորդելու իմ եղբայրներին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության նվիրական գործում: Փառք Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ. այժմ և հավիտյանս հավիտենից:

Դիտվել է՝ 2342

Մեկնաբանություններ